Գերմանիան կանխատեսում է մինչև 10 մլն փախստականների հոսք դեպի Եվրոպա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆTert.am-ը գրում է .
Եվրոպական երկրները, այդ թվում` Գերմանիան, կարող են բախվել ներգաղթյալների առավել զանգվածային հոսքի հետ, քան ներկայում: Корреспондент-ի հաղորդմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի տնտեսական զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլլերը:
«Մեզ մոտ է հասել փախստականների հոսքի 10 տոկոսը միայն, որն սկիզբ է առնում Սիրիայում և Իրաքում», - հայտնել է Մյուլլերը գերմանական շաբաթաթերթին տված հարցազրույցում:
Նախարարի խոսքով` ներկայում 8-10 մլն մարդ ճգնաժամային տարածաշրջաններից գտնվում է «Եվրոպայի ճանապարհին»:
Միևնույն ժամանակ գերմանացի պաշտոնյան կողմ է արտահայտվել փախստականների հոսքի կրճատմանը` նշելով, որ իրենք անկարող են հաջողությամբ տեղաբաշխել անցյալ տարի Գերմանիա ժամանած մեկ մլն ներգաղթյալներին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



