«Համախմբում» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ գործող քաղաքական ռեժիմի հրահանգով կալանավորվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Քաղաքական հետապնդումները ներկա վարչակազմի բացահայտ ձեռագիրն է` կեղծ մեղադրանքներով բանտարկել իշխանությանը քննադատողներին:
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը դատապարտում է Արմեն Աշոտյանի կալանավորումը` այն գնահատելով ընդդիմադիր գործչի նկատմամբ քաղաքական հետապնդում, վերջինիս քննադատական խոսքը լռեցնելու համար։
ՀՀ-ում ներկա ռեժիմի օրոք ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական գործերի հարուցումը և ձերբակալությունները դարձել է օրինաչափ գործելաոճ, ինչի արդյունքում հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվում են կալանավայրերում ու բանտերում։ Սա ոչ այլ ինչ է, քան պետության` մասնավորապես Արցախի հանձնման գործընթացից հասարակության ուշադրությունը շեղելու հերթական փորձ։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժումը հետևողականորեն պայքարելու է գործող վարչակազմի դեմ` համոզված լինելով, որ դրանից ազատվելուց հետո միայն հնարավոր կլինի կառուցել պաշտպանված և հզոր հայրենիք։
«ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» շարժման խորհուրդ
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



