Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվ ուզում եք, որ այսքանից հետո «դոշ չտա՞ն» իշխանությունը պահելու համար. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վստահ՝ նկատած կլինեք, որ ինչքան վիճակը վատանում է, ինչքան մոտենում է Նիկոլ Փաշինյանի՝ հերթական կործանարար քայլ անելու պահը, այնքան սանձարձակ, անհավասարակշիռ ու անադեկվատ են դառնում քպականները: Ադրբեջանի առջև «կուռկուռի ձագ» դարձածները, Թուրքիային սիրաշահողները ԱԺ ամբիոնից հանկարծ «առյուծի կաթ խմածի» դերի մեջ են մտնում: Կա տեսակետ, որ այդ անհոդաբաշխ «կտրիճությունն» առաջին հերթին վախից է, իշխանությունը կորցնելու վախից: Կյանքի իրավունք ունեցող տեսակետ է:

Ավելին, նույնիսկ վիճարկելու բան էլ չէ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ. քպականների, նիկոլականների համար երկիրը, հայրենիքը, ժողովուրդը ոչինչ են, ոչինչ են զոհերը, Եռաբլուրը, անվտանգությունը, ինքնիշխանությունը, պետականությունը: Իշխանությունն է նրանց սրբությունը: Իշխանությունը կորցնելու վախն է նրանց մղձավանջը: Ու խնդիրը միայն այն չէ, որ նրանք պատկերացնում են իշխանափոխությունից հետո պատասխան տալու հեռանկարը: Խնդիրը թաքնված է նրանց հայտարարագրերում: Իսկ ավելի շատ՝ հայտարարագրերից դուրս մնացածում: Պարբերաբար հրապարակվում են տեղեկություններ քպականների հայտարարագրերից, ու պարզվում է, որ հասարակության շարունակական ծայրահեղ աղքատացման ֆոնին նրանք հարստացել են պարզապես ահռելի չափերով, գերթանկարժեք «նվերներ» են ստացել (տո լավ, է)...

Մի կարկառուն քպական կա, ասում է՝ եթե հոգեբանական ճնշում չլինի, հասարակությունը երջանիկ է: Դե, հասկանալի է, նրանց համար հասարակությունն իրենց նեղ շրջապատն է, այսինքն՝ քպականներն իրենց ընտանիքներով, ու, այո, նրանք երջանիկ են: Իսկ իրական հանրությունը ինչի՞ համար պիտի երջանիկ լինի՝ Նիկոլ Փաշինյանի տված հազարավոր զոհերի՞, Արցախի կորստի՞, Հայաստանի անվտանգային համակարգը կործանելո՞ւ: Ինչի՞ համար...

Լավ, վերադառնանք քպականների վախերին: Պատկերացրեք, այս անձնավորությունների մի զգալի մասի երազանքը ժամանակին եղել է կարտոֆիլով «պերաշկիի» փոխարեն մեկ-մեկ մսով «պերաշկի» ուտելը (ի դեպ, ասում են՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանի «պերաշկի» ուտելն ու նկարը հանրայնացնելն առաջին հերթին իր թիմի համար է ուղերձ եղել, թե իրենց խելոք չպահողների ապագան ինչպիսին կարող է լինել. դե՝ անցյալի նման):

Իսկ հիմա լողում են «յուղումեղրի» մեջ, իրենք իրենց գլխին ընկած երջանկությունից զարմացել են: Գումարած՝ վստահ են, որ իշխանափոխության դեպքում Փաշինյանն ու մի քանիսն իրենց գլխի ճարը տեսնելու են: Բա իրե՞նք... Եվ ուզում եք, որ այսքանից հետո «դոշ չտա՞ն» իշխանությունը պահելու համար: Իհարկե, պիտի տան: Թե չէ՝ Հայրենիք, երկիր, ժողովուրդ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգում