Իրանի խորհրդարանի խոսնակը դատապարտել է ամերիկյան կոնգրեսականների նախաձեռնությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի դեմ ԱՄՆ-ի վերջին գործողությունները հակասում են Թեհրանի միջուկային խնդրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Այս մասին հունվարի 10-ին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
Նրա խոսքով, ամերիկյան Կոնգրեսի որոշ սենատորներ Թեհրանի դեմ երեք օրինագիծ են ներկայացրել՝ նկատակ ունենալով վնասել միջուկային համաձայնագրին, բայց դա չի ազդի Իրանի վրա:
Սիրիայի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, իրանցի պաշտոնյան նաեւ Միացյալ Նահանգներին մեղադրել է Սաուդյան Արաբիայի սադրիչ քաղաքականությունը սատարելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



