Վաշինգտոնում կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ դեսպանների հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնում կայացել է Ռուսաստանի և Ամերիկայի դեսպաններ Անատոլի Անտոնովի և Լին Թրեյսիի հանդիպումը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը։
«Հունիսի 16-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ հանդիպում ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ա. Ի. Անտոնովի և Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լ. Թրեյսիի միջև։ Քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ուրբաթ օրը ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումներն անկանոն են։
Հարցին, թե ինչ մակարդակի վրա են այդ շփումները, Ուշակովը պատասխանել է. «Կարելի է ասել, որ դրանք դիվանագիտական են, բայց հազվադեպ են լինում»։
Նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը SPIEF-ում ասել է. «Մենք գործնականում շփումներ չունենք, բայց չենք էլ հրաժարվել»։