Մենք վերադարձնելու ենք թամանյանական Երևանը. Մանե Թանդիլյան
ԲԼՈԳ«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Ցավում եմ, որ աղճատվել է Երևանի դիմագիծը։ Իհարկե, լինելու են իրավիճակներ, որոնք շտկել հնարավոր չի լինելու։
Բայց մենք վերադարձնելու ենք թամանյանական Երևանը՝ եվրոպական ոճի քաղաքը։
Եվ դա ասելով՝ մենք նկատի ունենք, որ վերադարձնելու ենք այգիների հարմարավետությունը, որակն ու բարձրակարգությունը, ճանապարհների և փողոցների անվտանգությունը, մենք նկատի ունենք, որ հետիոտնին են վերադարձվելու Փոքր Կենտրոնը, պրոմենադների հնարավորությունը։
Մենք այնպիսի լուծումներ ենք առաջարկելու, որ զբոսաշրջիկները չցանկանան լքել մեր մայրաքաղաքը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



