Կրեմլում բացատրել են՝ ինչու են Սանկտ Պետերբուրգում բարձրացրել ԽՍՀՄ դրոշը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սանկտ Պետերբուրգի 300-ամյակի այգում երեք դրոշակաձողերից մեկի վրա ԽՍՀՄ ազգային դրոշի բարձրացումը պատմական շարունակականության խորհրդանիշ է անվանել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այնտեղ ոչինչ չկա և չպետք է լինի։ Սա հենց մեր ռուսական պետականության շարունակականության խորհրդանիշն է»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, ժամանակակից Ռուսաստանի Դաշնության պատմությունը չի սահմանափակվում ժամանակակից պատմությամբ, այն ներառում է նաև Խորհրդային Միությունը և Ռուսական կայսրությունը։ Կրեմլի խոսնակն ընդգծել է, որ իրենք «ունեն շատ հին ու հարուստ պատմություն»։
Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մրցակցությունն անխուսափելի է։
Մինչ այս Պուտինը հայտարարել էր, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի աշխարհաքաղաքական հակառակորդները սկսել են հետխորհրդային տարածքի և, մասնավորապես, Ուկրաինայի բնակիչների «ուղեղները լվանալ»։