Իրանում հորդառատ անձրևների հետևանքով 7 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի Արդաբիլ նահանգում 7 մարդ է զոհվել, 2-ն անհետ կորել են։
Հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության հաղորդագրությանը․
«Արդաբիլ նահանգում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել են մեր 7 հայրենակիցներ, երկու մարդ անհետ կորել է , փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով՝ այս շաբաթ հորդառատ անձրևներից տուժել է Իրանի 12 նահանգ, ամենաշատը տուժել է Արդաբիլը։ Ջրհեղեղից ավելի քան 5000 տուժածներին օգնություն է ցուցաբերվել, հարյուրից ավելի մարդու տրամադրվել է ժամանակավոր կացարան։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



