Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Krisp-ի և WEB-ի համահիմնադիրները միացել են Team Telecom Armenia -ին` որպես տնօրենների խորհրդի անկախ անդամներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և WEB ընկերության համահիմնադիր Ալբերտ Տոնեյանը դարձել են Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամներ։ ՏՏ և տելեկոմ ոլորտում հաջողված նախագծեր իրականացրած փորձառու մասնագետները մասնակցելու են ընկերության ռազմավարական նախագծերի մշակմանը և կորպորատիվ կառավարմանը։

Team Telecom Armenia-ի տնօրենների խորհուրդը գլխավորում է Ալեքսանդր Եսայանը, անդամներն են Հայկ Եսայանը և Արամ Բարսեղյանը, անկախ անդամներն են Ալբերտ Տոնեյանն ու Արտավազդ Մինասյանը:

Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, կարևորելով անկախ անդամների ներգրավվումը ընկերության համար այս խորհրդանշական փուլում, նշեց, որ սա թափանցիկ գործելաոճին ու ռազմավարական ծրագրերը բազմաշերտ դիտարկելուն ուղղված քայլ է։

«Ուրախ եմ, որ մեր թիմը համալրվում է նման մասնագետներով, որոնք ունեն թե՛ միջազգային, և թե՛ տեղական շուկայում լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու և հաջողելու փորձ։ Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանալու ենք ստեղծել տելեկոմ և ՏՏ ոլորտների համադրությամբ լիարժեք էկոհամակարգ, որը կբավարարի ժամանակակից սպառողի պահանջները»։  

«Ընկերությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսությունը զարգացնելու և կարևորագույն ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Համոզված եմ, որ իմ մասնակցությամբ կամուրջ կդառնամ՝ Team-ի և բաձր տեխնոլոգիական համայնքի միջև», - նշեց Արտավազդ Մինասյանը։ 

Խոսելով խորհրդին միանալու շարժառիթների մասին՝ Ալբերտ Տոնեյանն ասաց, որ ցանկանում է տելեկոմ ոլորտում իր երկարամյա փորձը և համարձակ մտահղացումները ներդնել Team-ում նոր նշաձողեր սահմանելու և մեծ արդյունքների հասնելու համար։

Արտավազդ Մինասյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, հանդիսանում է Krisp և 10WEB ընկերությունների համահիմնադիրը և BigStory վենչուրային ֆոնդի կառավարող գործընկերը։ Նա ներգրավել է $32 միլիոն կապիտալ։ Մինասյանը նաև իրականացնում է ակտիվ հանրային գործունեություն՝ ԱՏՁՄ և Այբ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Ալբերտ Տոնեյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։ Նա Հայաստանում առաջին ինտերնետ ծառայություն մատուցող ընկերություններից WEB-ի համահիմնադիրն է և տնօրենը, «.հայ» և «.am» դոմեյնների ռեեստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահը, ArmIX հիմնադրամի նախագահը ու «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով»-ի անդամը:  

Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: 

 

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]

Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Երևանում փլուզում է տեղի ունեցել. քաղաքացիներ են մնացել փլատակներում Հորմուզի նեղուցում՝ Օմանի ափերի մոտ, նավ է բռնկվել The Atlantic-ը հաղորդել է Մասկի՝ Ուկրաինայի հարցում փոփոխվող դիրքորոշման մասին Հոկտեմբերի 29-ը Կաթվածի համաշխարհային օրն է Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան