Ուկրաինան ծրագրում է հարվածել Ռուսաստանին. Շոյգու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինան ծրագրում է հարվածներ հասցնել Ղրիմին և Ռուսաստանի այլ շրջաններին՝ օգտագործելով HIMARS և Storm Shadow հրթիռները։ Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 20-ին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, գրում է iz.ru-ն։
«Մեր տեղեկություններով՝ Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը ծրագրում է հարվածներ հասցնել Ռուսաստանի Դաշնության տարածքին՝ ներառյալ Ղրիմը, HIMARS և Storm Shadow հրթիռներով», - ասել է նա գերատեսչության կոլեգիայի նիստում։
Շոյգուն նշել է, որ այդ հրթիռների կիրառումը ռազմական գործողությունների գոտուց դուրս կնշանակի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լիակատար ներգրավում հակամարտությանը, ինչպես նաև կհանգեցնի անհապաղ հարվածների Ուկրաինայի տարածքում որոշումների կայացման կենտրոններին։