Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հիմա մնացել եմ իր նկարների ու հուշերի հույսին, ինչ գործ անում եմ, ամեն պահի իմ Լևոնին եմ տեսնում». Լևոն Մանուկյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Իմ Լևոնը շատ խելացի էր, ընկերասեր, եթե որևէ մեկը նեղացներ իր ընկերոջը, օգնության կհասներ, կպաշտպաներ, նվիրված էր: Իր մեջ մանկուց կար հայրենասիրությունը: Լևոնին բոլորը սիրում ու հարգում էին, ճանաչողները հիմա շատ են ափսոսում, որ ինքն էլ չկա»,-ասում է Լևոնի մայրիկը՝ տիկին Նելլին, ու այդ «չկա» բառն արտասանելն ու լսելն անասելի ցավոտ է: Մայրիկի խոսքերով՝ որդին շուտ էր ըմբռնում ամեն ինչ, արագ ընկալում: «Ուսուցչուհին դասը պատմում էր, Լևոնը տանը կարող էր գիրք ու տետր չբացել, բայց դասի ժամանակ ամեն ինչ նույն կերպ կներկայացներ, ինչ ուսուցչուհին, ու այդ ամենն՝ իր հիշողության հաշվին»:

Դպրոցն ավարտելուց հետո Լևոնն ուսումը շարունակում է արհեստագործական ուսումնարանում, վարսահարդարություն է սովորում: Հաճախել է սպորտի՝ թեթև ատլետիկա, ըմբշամարտ, լող, ծրագրավորման դասերի է գնացել: Մայրիկի խոսքով՝ ամեն ինչից շուտ էր հիասթափվում: «Արհեստագործական ուսումնարան ընդունվեց, քանի որ այնտեղ իր մանկության ընկերներն էին սովորում, անգամ վարսահարդարման հանդեպ իր հետաքրքրությունն ու սերը լիարժեք չէր: Նաև աշխատում էր, բայց, կարծես թե, որևէ տեղ իրեն չէր գտնում, իր սրտի ուզածը չէր գտնում, չնայած ժամանակի ընթացքում տարբեր մասնագիտություններից սկսել էր գլուխ հանել, հասկանալ»: Վեց ամիս էր մնացել, որ Լևոնը պետք է ավարտեր ուսումնարանը, զորակոչվեց բանակ:

«Դիմեցինք, որ ավարտի ուսումը և նոր մեկնի ժամկետային ծառայության, սակայն մերժեցին: Ողնաշարի հետ կապված խնդիր ուներ, բայց Լևոնը թույլ չտվեց մեզ միջամտել, ասաց՝ մա՛մ, պետք է ծառայեմ: Իմ հայրն ու հորեղբայրը եղել են զինվորականներ, աշխատել են «Ստալիչնի պոլկում»: Ես էլ 11 տարի, ինչպես ասում են, զինվորական խոհարար եմ աշխատել: Լևոնի մեջ դեռ փոքրուց զինվորականի կերպարի ու հայրենասիրության մասին որոշակի պատկեր էր ձևավորվել: Երբ աշխատանքի էի գնում, հաճախ տանում էի իրեն ինձ հետ, երևի դա էլ իր ազդեցությունն էր ունենում»: 2019 թ. հունվարի 30-ին Լևոնը զորակոչվում է ժամկետային զինծառայության. նախ՝ 6 ամիս ծառայել է Մատաղիսում, հետո՝ տեղափոխվել Թալիշ: «Շատ ուրախ է մեկնել ծառայության: Ես վախեր ունեի, որ ինքն Արցախում է ծառայելու, բայց ինքը շատ ուրախ էր՝ մա՛մ, տղեն պետք է Արցախում ծառայի:

Մեկնեց Արցախ, զանգեց՝ մա՛մ, նորից վիճակահանություն է եղել, Մատաղիսում եմ ծառայելու: Երբ Մատաղիս անունը լսեցի, շատ ծանր տարա, Ապրիլ յան պատերազմի ժամանակ Մատաղիս-Թալիշը թեժ կետեր էին: Իմ վախերն ունեի, բայց Լևոնն ուրախ էր, որ Մատաղիսում է ծառայելու: Երբեք որևէ բանից չի տրտնջացել, ընդամենը չորս ամսվա զինծառայող էր, զանգեց՝ մա՛մ, շնորհակալագիր են տվել, ուղարկել եմ տուն: Շնորհակալագիրն այն մասին էր, թե ինչպիսի որդի ենք դաստիարակել ու բանակ ուղարկել: Միայն այդ մեկ շնորհակալագիրը մեզ հասավ, մնացած պատվոգրերն ու շնորհակալագրերը մնացին այնտեղ»: Մի ուրիշ ցավ էլ դա է, որ որդիներից որպես հուշ մնացած իրերը նույնպես բաժին են հասել թշնամուն: 2019 թ. դեկտեմբերին Լևոնն արձակուրդ է գալիս, հայրիկին վիրահատել էին, թույլատրել էին մի քանի օրով տուն գալ, մինչ այդ մայրիկն ամեն անգամ գնացել է Մատաղիս՝ որդուն այցի: Համավարակի պայմաններում այցերը ևս դադարեցին: Իսկ սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը:

«Սեպտեմբերի 25-ին Լևոնն իջել էր դիրքերից, զանգահարեց՝ մա՛մ, իջել եմ դիրքերից, ամեն ինչ նորմալ է: Այդ ժամանակ ինձ խոստացել էին կարճ ժամանակով թույլ տալ իրեն տեսնել, պատրաստվում էի գնալ իր մոտ, սակայն Լևոնին չասացի, մտածեցի, որ անակնկալ կլինի: Իրեր էի գնել, ամեն ինչ պատրաստել, որ հետս տանեմ: Բայց ամսի 27-ի առավոտյան արթնացանք պատերազմի լուրից: Լևոնի հետ խոսել չկարողացանք: Իր հետ խոսել եմ հոկտեմբերի 8-ին: Այդ ընթացքում զանգում էի ՊՆ, ինձ ասում էին՝ քո երեխան ողջ է, ինչո՞ւ ես անհանգստանում: Հոկտեմբերի 8-ին զանգեց՝ մե՛րս, փրկվել եմ: Մինչև հիմա իր ձայնն ականջներիս մեջ է: Թալիշում շրջափակման մեջ էին ընկել: Մենակ էին մնացել, իր ընկերների հետ նաև իր ճարպկության շնորհիվ Թալիշից եկել ու հասել էին Ալաշան: Հաջորդ օրերին խոսել եմ հետը, չէր բողոքում, միշտ հանգստացնում էր մեզ՝ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, բայց մեկ էլ ասում էր՝ մա՛մ, ընկերներս չկան, ընկերներս զոհվել են: Այնքան նվիրված էր իր ընկերներին: Ասում էի՝ քեզ լավ նայիր, տղե՛ս, արձագանքում էր՝ փորձում ենք, մա՛մ, բայց երկնքից անձրև է թափվում:

Դրանով հանդերձ, հաղթանակից էր խոսում, հաղթելուց: Հոկտեմբերի 13-ին իմ, հայրիկի ու տատիկի հետ խոսեց: Այդ օրն ասաց՝ մա՛մ, զենքերն ենք մաքրում, Մատաղիսը պետք է հետ վերցնենք, մեր ընկերների դիերը մնացել են այնտեղ: Մի պահ ասացի՝ Լևո՛ն, չե՞ս կարող չգնալ: Մա՛մ, ի՞նչ ես ասում, երդում եմ տվել Մատաղիսի ու Թալիշի համար, չեմ կարող չգնալ, բա իմ ընկերնե՞րը, թուրքին հող չունենք տալու: Հայրիկի հետ խոսելիս էլ ավելացրել էր՝ մորս ու քրոջս լավ կնայես: Նա էլ պատասխանել էր՝ կգաս ու քո մորն ու քրոջը լավ կնայես: Այդ գիշեր շատ անհանգիստ եմ քնել, արթնացա, կարծես Լևոնն ինձ կանչեր: Հոկտեմբերի 14-ին զինվորներից մեկի մայրիկը զանգեց, հարցրեց՝ Լևոնից ի՞նչ լուր ունեմ: Լուր չունեի, որևէ համարով իր հետ չէի կարողանում կապ հաստատել: Միայն մի զանգին պատասխանեցին, ու մի տղա ասաց՝ Լևոնը շատ հեռու է ինձանից: Մտածեցի, թե խոսքը տարածության մասին է, բայց այդ տղան ինձ ուրիշ բան էր ասում, այդ պահին չհասկացա»:

Մինչև հոկտեմբերի 23-ը մայրիկը Լևոնին փնտրել է բոլոր հնարավոր տեղերում: «Ճշտեցի, որ իր ընկերներից մեկը վիրավորվել է, Էրեբունի ԲԿ-ում է, ամուսնուս հետ գնացինք նրա մոտ: Ասաց՝ կռվի ժամանակ Լևոնի հետ եմ եղել, հետո էլ իրեն չեմ տեսել: Ավելի ուշ այլ հիվանդանոցից զանգեցին, այնտեղ իր սպան էր, որի կյանքը Լևոնս փրկել էր: Նրա հետ նույն հիվանդասենյակում նաև ամուսնուս քեռու տղան էր պառկած, նա էլ էր վիրավորվել: Ինձ կանչեցին իրենց մոտ: Իր սպան ասաց՝ Լևոնն իմ կյանքը փրկեց, էլ պետք չի նրան փնտրել, հիմա երկնքում է»: Լևոնը զոհվել է Մատաղիս-Թալիշ հատվածում՝ հոկտեմբերի 14-ին, տուն «վերադարձել» մեկ շաբաթ անց: «Հետո տղաները պատմեցին՝ երբ բոլորն «ուրալներում» են եղել, Լևոնն ասել է՝ տղե՛րք, գնում ենք միասին, կռվում ենք միասին, զոհվում ենք միասին, բայց թուրքին հող չունենք տալու: Առանց մեկ վայրկյան վարանելու կռիվ են տվել թշնամու դեմ, Լևոնն անթիվ տղաների կյանքեր է փրկել, իր զոհվելուց հետո շատերն են կապ հաստատել մեզ հետ»: Մայրիկն ասում է՝ տղաները հավատարիմ են մնացել իրենց զինվորական երդմանը, չեն ցանկացել իրենց պաշտպանած հողը զիջել թուրքին:

«Այնքան երազանքներ ու նպատակներ ուներ, որոնք չհասցրեց իրականացնել: Ուզում էր մեր տունը մեծացնել, ասում էր՝ մե՛րս, ձեզ այնքան լավ եմ պահելու: Հիմա մնացել եմ իր նկարների ու հուշերի հույսին, ինչ գործ անում եմ, ամեն պահի իմ Լևոնին եմ տեսնում: Միշտ իմ կողքին է եղել, ինձ ուժ տվել: Ասում էի՝ թող ոտք ու ձեռք չունենա, թող աչք չունենա, բայց թող սիրտը բաբախի ու տուն գա»: Լևոնի զոհվելուց հետո մայրիկն իր մեջ ուժ է գտնում կյանքը շարունակելու: Երկու տարի անց Լևոնի ընտանիքում զույգ աղջիկ է ծնվում՝ Լևոնի փոքրիկ քույրիկները: «Աղջիկներս վեց ամսական ծնվեցին, ծնվելուց 24 ժամ անց նրանցից մեկը մահացավ, իսկ Լեոնաս կա, ապրում է, մեզ է ապրեցնում, ինձ ուժ է փոխանցում, որ ապրեցնեմ իմ Լևոնին: Մեր ուժն իմ երկու աղջիկներն են: Ուզում եմ, որ բոլորն իմանան իմ Լևոնի մասին: Ինձ ոչինչ ոչ մեկից պետք չէ, միայն թող իմ Լևոնի անունն ու հիշատակը վառ պահեն: Միայն Լևոնինը չէ, բոլորն էլ մեր երեխեքն են, բոլորը կռիվ են տվել մեր հողի ու հայրենիքի համար»:

Հ. Գ. - Լևոն Մանուկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և 6-րդ ՊՇ «Անձնուրաց պաշտպան» մեդալներով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել