Ատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» սուզանավի անձնակազմը մահացած է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
OceanGate ընկերությունն Ատլանտյան օվկիանոսում անհետացած «Տիտան» սուզանավի անձնակազմի անդամներին մահացած է համարում, հայտնում է CNN-ը։
«Մենք կարծում ենք, որ մեր գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը, Շահզադա Դաուդը և նրա որդի Սուլեյման Դաուդը, Հեմիշ Հարդինգը և Փոլ-Անրի Նարգոլեն ցավոք մահացած են»,– ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, CNN-ը հայտնում է, որ փորձագետները կարծում են, որ անհետացած «Տիտան» սուզանավի որոնման վայրում հայտնաբերված բեկորները դրա արտաքին կորպուսի մնացորդներն են։ Հրատարակությունը նշում է, որ սուզանավի որոնումները շարունակվում են։
Ընդգծվում է, որ բեկորները հայտնաբերվել են օվկիանոսի հատակում՝ Տիտանիկից մոտ 500 մետր հեռավորության վրա։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



