Ադրբեջանում կարանտինը երկարաձգվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը հերթական անգամ երկարաձգել է կարանտինը՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ, այս անգամ մինչև այս տարվա հոկտեմբերի 2-ը։ «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիր է ստորագրել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։
Փաստաթղթի համաձայն՝ երկրում կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու նպատակով Ադրբեջանում հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը երկարացվել է մինչև 2023 թվականի հոկտեմբերի 2-ի ժամը 06:00-ն։
Նախկինում երկրում հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը սահմանվել էր մինչև հուլիսի 1-ը։ Երկրի ցամաքային սահմանները փակ են մնում 2020 թվականի գարնանից։
Երկրում հատուկ կարանտինային ռեժիմի բոլոր միջոցառումներից փաստացի գործում է միայն մեկը՝ ցամաքային սահմանները մնում են փակ։ Մեկնումն ու մուտքը երկիր հնարավոր է միայն օդային տրանսպորտով։ Միակ բացառությունը Նախիջեւանում Թուրքիայի հետ ցամաքային սահմանն է, սակայն այն կարող են հատել միայն Ադրբեջանի այն քաղաքացիները, ովքեր ունեն Նախիջեւանի բնակության թույլտվություն։