Ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել օդանավակայանում. կան տուժածներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հոնկոնգի օդանավակայանում՝ շասսի պայթելու պատճառով. տուժել է 18 մարդ. հայտնում է RTHK հեռուստաալիքը։
Ոստիկանությունը հայտնել է, որ անվադողերից մեկը գերտաքացել է, ինչի հետևանքով այն պայթել է: Նշվում է, որ գործարկվել է վթարային սանդուղքը:
Ոստիկանությունը հայտնել է, որ վիրավորները եղել են հինգ տղամարդ և 13 կին, իսկ ինքնաթիռի 275 ուղևորները չեն տուժել:
Հաղորդվում է նաև, որ դեպքի մասին ահազանգ են ստացել ժամը 00։51-ին։
Դեպքի վայր է կանչվել ավելի քան 10 շտապօգնության մեքենա։ Տուժածներն ուղարկվել են Princess Margaret Hospital և North Lantau Hospital։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



