ԱՄՆ-ում ավտոկայանատեղիում հրաձգության հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միսսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում ավտոկայանատեղիում հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 3 մարդ, ևս 5-ը վիրավորվել են։
Այս մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով շրջանային շերիֆի վարչությանը։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 4:30-ին Կանզաս Սիթիի կենտրոնից հարավ-արևելք։ Հայտնել է Ջեքսոն շրջանի շերիֆ Դարրիլ Ֆորտեն։
Տուժածները հոսպիտալացվել են հատուկ մեքենաներով՝ կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներով։
Ձերբակալությունների մասին տեղեկություններ չկան։ Հրաձգության դրդապատճառը չի հաղորդվում։
Նախնական ապացույցները, ըստ Ֆորտեի, ցույց են տալիս, որ խաչմերուկի ավտոկայանատեղիում մարդկանց մեծ կուտակում է եղել, երբ սկսվել է կրակոցը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



