Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզում հանվել է հակաահաբեչական գործողության ռեժիմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում և Մերձմոսկովյան մարզում ամբողջությամբ հանվել է հակաահաբեչական գործողության ռեժիմը, որը մտցվել էր «Վագների» զինված խռովության փորձից հետո։ Այս մասին հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ հակաահաբեկչական գործողության ռեժիմ ՌԴ շատ մարզերում մտցվեց այն բանից հետո, երբ հունիսի 24-ի առավոտյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարեց, թե 25 000 զինված մարդ շարժվում է Մոսկվա՝ իրականացնելու «Արդարության երթ»։
Այդ հայտարարությունից անմիջապես հետո Ռուսաստանի իշխանությունները նման քայլերը զինված խռովության փորձ որակեցին։ Իրավիճակը հանգուցալուծվեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդությամբ, Պրիգոժինի նկատմամբ հարուցված քրգործը կարճվեց, նրան թույլ տրվեց հեռանալ Մինսկ։