Բայդենն ու Զելենսկին քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ զրուցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Ի թիվս այլ հարցերի, նրանք քննարկել են Ռուսաստանում վերջին զարգացումները։
«Մենք քննարկել ենք ռազմական գործողությունների ընթացքը և Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները։ Աշխարհը պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա, քանի դեռ միջազգային կարգը չի վերականգնվել»,- գրել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում։
Նա նշել է, որ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ համակարգել է դիրքորոշումները Բայդենի հետ։ Ուկրաինայի նախագահն ամերիկացի պաշտոնակցի հետ քննարկել է նաև ուկրաինական «Խաղաղության բանաձևի» իրականացման և Խաղաղության գլոբալ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։
«Առաջնորդները քննարկել են նաև Ռուսաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ՝ զրույցից հետո։
Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը «արդարության երթ» էր անցկացնում դեպի Մոսկվա, որը Ռուսաստանի իշխանությունները որակել են որպես զինված ապստամբություն (քրեական գործ է հարուցվել «Վագներ»-ի հիմնադրի դեմ): Իրավիճակը հնարավոր է եղել կարգավորել հունիսի 24-ի գիշերը։ Ընկերության մարտիկները վերադարձել են դաշտային ճամբարներ։ Եվգենի Պրիգոժինը պետք է մեկնի Բելառուս. Ռուսաստանի իշխանությունները պարտավորվել են դադարեցնել Եվգենի Պրիգոժինի դեմ հարուցված քրեական գործը և քրեական հետապնդում չիրականացնել ապստամբության մասնակիցների նկատմամբ: