Գլխավորը դեռ առջևում է. Ուկրաինայի ՊՆ-ն՝ հակահարձակման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ասել է, որ Կիևի հակահարձակման «համեստ հաջողությունները» «գլխավոր իրադարձությունը» չեն։ Նա ասել է, որ զինվորների հիմնական ռեզերվները դեռ ակտիվացված չեն, այդ թվում՝ նրանք, ովքեր վերջերս վերապատրաստվել են արևմտյան երկրներում։
«Երբ այն (հակահարձակման գլխավոր իրադարձությունը) տեղի ունենա, դուք կտեսնեք այդ ամենը։ Բոլորն ամեն ինչ կտեսնեն»,- ասել է Ռեզնիկովը Financial Times-ին տված հարցազրույցում։
Նա այլ մանրամասներ չի հայտնել։
Հունիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ուկրաինական հակահարձակումն արդեն սկսվել է, սակայն հաջողությամբ չի պսակվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները հակահարձակման ժամանակ բախվում են շատ լուրջ դիմադրության, սակայն իրավիճակը բնութագրել են որպես «ընդհանուր առմամբ դրական»։