ԼՂ–ում արյունահեղությունը դադարեցնելու գործում Ռուսաստանի դերը չի կարող կասկածի տակ դրվել․ ՌԴ ԱԳՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում Ռուսաստանի դերը չի կարող կասկածի տակ դրվել, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի դերը ամրագրված է համապատասխան փաստաթղթում՝ գրավոր, որը կրում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի ստորագրությունները։ Այդ դերը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ այն հաստատվել է հակամարտող կողմերի կողմից։ Եվ այս հարցում ձեռք է բերվել համապատասխան կոնսենսուս»,- նշել է Զախարովան։
«Հենց Ռուսաստանն ու ՌԴ նախագահը դադարեցրեցին արյունահեղությունը, իսկ Ղարաբաղ բերված ռուս խաղաղապահներն ապահովում են հրադադարը»,- ասել է Զախարովան։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



