Պեսկովն ասել է, որ չգիտի՝ որտեղ է այժմ գտնվում Պրիգոժինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ չգիտի, թե որտեղ է այժմ գտնվում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա:
Պեսկովը չի պատասխանել նաև այն հարցին, թե արժե՞ սպասել Պրիգոժինի հետ շփված կամ ինչ-որ կապ ունեցած ուժայինների ու զինվորականների հրաժարականների։
«Այս հարցը բացարձակապես իմ իրավասության տիրույթում չէ»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում զինված ապստամբության փորձից հետո Պրիգոժինը մեկնել էր Մինսկ: Այնուհետև որոշ թելեգրայան ալիքներ հայտնել էին, որ նա կրկին Ռուսաստան է վերադարձել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



