Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երեւանում «Հայաքվե» նախաձեռնության շրջանակում մեկնարկել է ստորագրահավաքը

ՎԻԴԵՈ

Հիշեցնենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրության փոփոխության պահանջով՝ խիստ պատիժ նախատեսելով Արցախի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար։ Հայաստանի ԿԸՀ դրական պատասխանից հետո սահմանվել է 60-օրյա ժամկետ՝ 2023թ. հունիսի 19-ից մինչեւ օգոստոսի 19-ը, ստորագրահավաքի կազմակերպման համար (50 000 ստորագրություն)։ Այնուհետեւ նրանք կդիմեն ԿԸՀ, որը պետք է հաստատի ստորագրությունների իսկությունը, ինչից հետո ներկայացվելու է Ազգային ժողովին։

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը հայտարարել է, որ Երեւանի քաղաքապետարանը փորձել է խանգարել գործընթացին։ «Իշխանությունը քաղաքում բռնազավթված է։ Օրենքի համաձայն, եթե չկա ընտրված քաղաքապետ, 2 ամսվա ընթացքում անցկացվում են ավագանու նոր ընտրություններ։ Այսինքն՝ ներկա կազմը չունի քաղաքը կառավարելու լիազորություններ։ Եվ դրա հետ մեկտեղ՝ նրանք իրենց օրենքից վեր են դասում»,- իրավիճակը ներկայացրել է Չալաբյանը։

Նա ավելացրել է, որ  ստորագրահավաքին խանգարելու համար նրանք երկուշաբթի հանցագործության մասին հայտարարություն են տվել։ «Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն Երեւանի քաղաքապետարանին։ Նրանց սահմանադրական պարտավորությունն է տարածք տրամադրելը։ Հասկանալով, որ անգամ դատախազը իրենց չի փրկի, քաղաքապետարանում որոշել են չսրել իրավիճակը եւ ենթարկվել օրենքին։ Սակայն, հաշվի առնելով այն, որ ամբողջ գործընթացին հատկացվել է 60 օր, ստիպված ենք արձանագրել, որ 3 օր մեզանից խլել են, քանի որ գործընթացը պետք է սկսվեր ավելի վաղ։ Կարծում եմ, որ արդյունավետ աշխատելով կկարողանանք լրացնել գողացված օրերը։ Միեւնույն ժամանակ, ներկայացվել է դիմում ԿԸՀ՝ եւս 3 օրով գործընթացը երկարացնելու համար»,- նշել է Չալաբյանը։

Նրա խոսքով՝ մի քանի համայնքներ՝ Սպիտակ, Սիսիան, Դիլիջան, Ամասիա, հրաժարվել են տարածք հատկացնել։ «Նրանց նույնպես կարգի կհրավիրենք»,- խոստացել է Չալաբյանը։ Մարզերում ստորագրահավաքը կսկսվի վաղը, առաջինը հերթի մեջ են Գյումրին եւ Վանաձորը։ «Տեխնիկապես բավական աշխատատար գործընթաց է։ Այսօր սկսվել է ստորագրահավաքը Երեւանի բոլոր վարչական շրջաններում, բացի Արաբկիրից։ Յուրաքանչյուր ստորագրող ստանում է մասնակցության գրավոր հաստատում, որտեղ նշվում է նրա անունն ու կա կնիք։ Սա իրավական գործընթաց է, ոչ թե պարզապես ստորագրահավաք, որը, որպես կանոն, բարոյահոգեբանական նշանակություն ունի։ Ստորագրահավաքը տեղի է ունենում վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում, այլ ոչ թե մի ինչ-որ տեղ փողոցում։ Այն անցկացնում են հատուկ պատրաստված մարդիկ։ Այլ ստորագրահավաքները իրավական նշանակություն չունեն, սա իր տեսակի մեջ միակ իրավական գործընթացն է»,- ընդգծել է Ավետիք Չալաբյանը։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՈւսուցիչը իր կյանքի գնով փրկել է մի աղջկա՝ խեղդվելուցՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրելԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանՇունը կատաղի հարձակվել և սպանել է իր տիրոջ հետ վիճող տղամարդունԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Մեկ ամիս է ինչ բաժանվել եմ. ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում. մի հավատացեք ամեն մեկի ասածին». 1 տարի առաջ Լոս Անջելեսում ամուսնացած Արմեն Պետրոսյանի դուստրն ամուսնալուծվել էԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Կյանքից հեռացել է Սաթենիկ ՄելիքյանըԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար