Իրանական համարանիշներով բեռնատարը Սևանի փողոցում բախվել է գազատարին. սկսվել է գազի արտահոսք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի
Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում «МАСК» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Սևանի փողոցի թիվ 116 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գազատար խողովակը վնասվել է և սկսվել է գազի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Արման Խալաթյանն ու կրտսեր պարեկ Հայկ Մկրտչյանը:
Հրշեջ փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն, մինչև որ օպերատիվորեն ժամանել են «Տրանսգազ» ընկերության և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ ԵՐԵՎԱՆԻ ԳԳՄ -ի վթարավերականգնողական բաժնի աշխատակիցները:
Գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել և այս պահին արդեն «Գազպրոմի» աշխատակիցները իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ: