Ուկրաինան Զապորոժիեի շրջանում լայնածավալ հարձակման է պատրաստվում. Ռոգով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արևմուտքն առաջիկա 10 օրվա ընթացքում Ուկրաինայից նոր արդյունքներ է ակնկալում ճակատում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է «Մենք Ռուսաստանի հետ միասին ենք» շարժման նախագահ Վլադիմիր Ռոգովը։
«Ուկրաինան ոչ այնքան ուզում է, որքան պարտավորված է արդյունք ցույց տալ։ Սա ինստալացիա է, որը պետք է իրականացվի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին իշխանության ղեկին պահելու, նոր փողեր և զենքեր ստանալու համար», - ասել է Ռոգովը։
Նրա խոսքով, Զելենսկիին մնացել է ընդամենը 10 օր, հետևաբար, ամենայն հավանականությամբ, այս օրերին Ուկրաինայի Զինված ուժերը կփորձեն լայնածավալ հարձակում սկսել ռազմաճակատի որոշ հատվածի վրա, ենթադրաբար՝ Զապորոժիեի շրջանում։
Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունը, ըստ Ռոգովի, կարելի է անվանել ցանկացած բնակավայրի գրավումը, ինչպիսին է Վասիլևկան կամ Տոկմակը Զապորոժյեի շրջանում։