Բելգիայում վերացվել Է խոշոր կազմակերպություն, որն զբաղվում Էր Եվրոպա միգրանտների ուղարկմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելգիայի Արեւելյան Ֆլանդրիայի մարզի դատախազությունը վերացրել Է խոշորագույն մի կազմակերպություն, որը երկրում զբաղվում Էր Եվրոպա անօրինական ներգաղթյալների ուղարկմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Belga գործակալությունը:
Հետաքննության տվյալներով՝ միայն Մեծ Բրիտանիա խմբավորման անդամները, որոնց թվում եղել են քրդեր ու իրաքցիներ, ուղարկել են ավելի քան 3 հազար միգրանտների: Նրանց տեղափոխում Էին բեռնատարների թափքերում՝ օրական 20-ական մարդ: Նման ուղեւորության արժեքը կազմում Էր միջինը 2 հազար եվրո:
Գործակալության տվյալներով՝ կազմակերպության երկու հանգուցային անդամները, ենթադրաբար դրա պարագլուխները, ձերբակալվել Էին Մեծ Բրիտանիայում անցած շաբաթվա վերջին: Իսկ ընդամենը հետաքննության շրջանակներում, որն սկսվել Է անցյալ տարվա մայիսին, ձերբակալվել Է 10 մարդ: Բելգիացի քննիչները կարծում են, որ վարորդները գիտեին, որ անօրինական միգրանտների Էին տեղափոխում եւ կարող Էին համագործակցել հանցագործների հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



