Սևանա լճի մակարդակը հունիսի 26-ից հուլիսի 2-ը բարձրացել է 1 սմ-ով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2023 թվականի հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած շրջանում:
Ըստ այդմ՝ Սևանա լճի մակարդակը հունիսի 26-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել 1900.55 մ (02.07.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 19 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի ծավալը հունիսի 26-ից հուլիսի 2-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 5.281 մլն խմ, իսկ ընդհանուր ջրառի ծավալը՝ մայիսի 14-ից հուլիսի 2-ը ներառյալ՝ 69.719 մլն խմ:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



