Երևան, 18.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մեր տան ուրախությունն էր, սիրտս չի ուզում հավատալ, որ Վահես էլ չկա». Վահե Կարապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ Ներքին Հանդում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վահես շատ աշխույժ էր, ընկերասեր, բարի ու ազնիվ, նվիրված, խելացի ու հայրենասեր: Միշտ ուրախ էր, ժպիտը՝ դեմքին, չենք կարող հիշել մեկ օր, որ տխուր է եղել»,-այսպես է սկսվում Վահեի մայրիկի՝ տիկին Աննայի հետ զրույցը: Վահեն ծնունդով Էջմիածնի Արաքս գյուղից է, սովորել է տեղի միջնակարգ դպրոցում: Մայրիկի խոսքով՝ գերազանց էր սովորում, իսկ վերջին տարիներին հարվածային էր: «Ռոբոտաշինությամբ և ծրագրավորմամբ էր հետաքրքրված: Դպրոցին զուգահեռ նաև հաճախել է Արմֆայթինգի Էջմիածնի մարզական ակումբ, երկու տարի ծառայել է ԵԿՄ-ի «Պատանի երկրապահ» ջոկատում: Վահեն տարված էր մեքենաներով: Թղթերով, պլաստմասսայով կարող էր մեքենաներ պատրաստել, իսկ մեքենայից ռոբոտ ստանալ: Ամուսինս կարողանում էր մեքենաներ «քանդել-հավաքել», իսկ Վահեն միշտ իր կողքին էր: Անգամ մեքենայի կմախքի վրա միայնակ նոր մեքենա է հավաքել: Վահեն BMW մակնիշի մեքենաների սիրահար էր: Armenian_BMW խումբ կա, բարեգործական ակցիաներ էին կազմակերպում, Վահեն մշտապես մասնակցում էր բոլոր նախաձեռնություններին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան:

Այսքանով BMW-ի հետ կապված պատմությունը չի ավարտվում և, երևի այդ ամենը վերհիշելով, մայրիկը հուզվում և հեռախոսը փոխանցում է դստերը՝ Դիանային. «Միշտ ասում էր, որ իր հարսանիքը սպիտակ BMW-ներով է կազմակերպելու: Անկեղծ ասած, չգիտենք՝ կռվի թեժ պահերին, թե ավելի վաղ, բայց զանգահարել էր իր ընկերներին ու խնդրել իր թաղումը BMW-ներով կազմակերպել: Երբ արդեն հստակ էր Վահեի զոհվելու փաստը և հուղարկավորության օրը, տղաներն այդ մասին իրենց սոցցանցի էջում գրել էին, և կյանքի կոչեցին Վահեի վերջին ցանկությունը»: Ընկերները Վահեին չեն մոռանում. օրինակ՝ Սուրեն Աղաջանյանը, ըմբշամարտի Եվրոպայի արծաթե մեդալակիր դառնալով, հաղթանակը նվիրեց ընկերոջը: Վահեն դպրոցն ավարտել է 2022 թ. հունիսի 3-ին, օրեր անց՝ հունիսի 28-ին՝ զորակոչվել բանակ: Ծառայության է անցել Կապանի զորամասում, այնուհետև տեղափոխվել Ներքին Հանդ: Քույրիկի խոսքով, զորացրվելուց հետո առաջին նպատակն ամուսնությունն էր:

«Ընկերուհի ուներ, անգամ երեխաների անուններն էր որոշել, ամեն ինչ ծրագրել էր: Ցանկություն ուներ ԱԱԾ-ում աշխատել, ուսումը և իր հետագա աշխատանքը կապում էր այդ ոլորտի հետ: Հայրենասեր էր շատ ու հատկապես 44-օրյա պատերազմից հետո կարծես վրեժով լցված լիներ: Երբ ծառայության օրերին խոսում էինք իր հետ, ասում էր՝ պատերազմ լինի, հենց իր բառերը մեջբերեմ՝ բոլորին «փրթեմ-թափեմ»: Գուցե կանխազգացո՞ւմ էր: Ծառայության ընթացքից շատ գոհ էր, երբեք որևէ բանից չի տրտնջացել: Տղաներին զորակոչվելուց առաջ նկարահանել էին, Վահեն ասում է. «Շուտ ծառայենք, հասնենք մեր ծնողներին: Աստված չանի, եթե պատերազմ լինի, ամեն ինչ անելու ենք, որ մեր ծնողները գլուխները հանգիստ բարձին դնեն: Տրամադրությունը մարտական է»»: Վահեն տուն է զանգել սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:30-ին, մայրիկին ասել, որ պառկում են քնելու, և բարի գիշեր մաղթել:

Տիկին Աննան է պատմում. «Երբ կռիվն սկսվեց, զանգահարեցինք իրեն, մեզ հանգստացրեց՝ ասելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է, կիլոմետրերով հեռու է մարտական գործողություններից: Ամուսինս ուզում էր գնալ, թույլ չտվեց: Կապի մեջ էինք, գրում էր, որ ամեն ինչ նորմալ է: Ժամը չորսից հետո նամակների բովանդակությունը փոխվեց՝ բոլորիդ սիրում եմ, ձեզ լավ նայեք: Ու ես այլևս չկարողացա իր հետ կապվել: Առավոտյան ժամը 08:30-ին ամուսնուս հետ էր խոսել՝ պա՛պ ջան, ամեն ինչ նորմալ է, ձեզ լավ նայեք: Հետո աղջկաս ամուսինն ասաց, որ ոչինչ էլ լավ չի, Վահեն շրջափակման մեջ է, թշնամին լցվել է դիրքերը, երեխեքը չեն կարողանա դուրս գալ: Բայց արդեն ուշ էր: Աղջկաս ամուսնուն ասել էր՝ մերոնց լավ կնայես, մեզ մոտ ո՛չ սպա կա, ո՛չ հրամանատար, մեզ թողել ու փախել են: Նա ձայներ էր լսել, հարցրել Վահեին, թե ովքեր են, պատասխանել էր՝ դրանք են, լցվել են դիրքերը, ասում են, որ հանձնվենք, բայց գերի ընկնող ու հանձնվող չենք, ինչ ուզում է լինի, մեր դիրքը չենք տալու: Դա իր վերջին խոսակցությունն է եղել ժամը 11:00-11:15-ի կողմերը: Դրանից հետո իր հեռախոսն անհասանելի էր: Դիրքում 6 կամ 7 հոգի են եղել, դա տեսել ենք ադրբեջանցիների՝ համացանցում տեղադրած տեսանյութում: Այդքանով են մնացել դիրքում»:

Օգոստոսի 30-ին տղաներին տեղափոխել էին Ներքին Հանդ, մինչև սեպտեմբերի 12-ը մնացել էին այնտեղի դպրոցում: Ամսի 12-ի գիշերն ընկերներին ասել էր, որ իրենց երեկոյան տարել են ինժեներական աշխատանքների, սպաները գնացել են բահ ու քլունգ բերելու, իրենց մոտ ո՛չ սպա կա, ո՛չ հրամանատար, իսկ գիշերը կռիվը սկսվել էր: Օրեր անց ադրբեջանական կողմը փոխանցում է մեր 32 զինվորների մարմինները, այդ թվում՝ Վահեինը: «Մինչև սեպտեմբերի 28-ն ինձ չէին ասում, որ իրեն «գտել են», ամուսինս և փեսաս իրեն տեսել էին, բայց իր հեռախոսից զանգ էր գնացել ինչ-որ համարի, ոմանք ասել էին, որ Վահեն ողջ է, կասկածներ էին առաջացել, որ գուցե Վահեի մարմինը չէ: Չուներ դաջվածքներ, սպիներ, որևէ նշան չուներ, որոշել էին ԴՆԹ-ից հետո միայն մարմինը փոխանցել մեզ»: Սեպտեմբերի 28-ին ԴՆԹ-ն հաստատում է, որ Վահեն է, այդ ժամանակ մայրիկն իմանում է, որ որդին զոհվել է: Ասում է՝ Վահեն այնքան վթարներից էր փրկվել, առանց որևէ վնասվածքի դուրս եկել ջարդուփշուր եղած մեքենայից, որ հույս ուներ՝ այս փորձանքից էլ, որ պատերազմ է կոչվում, որդին կկարողանա անվնաս դուրս գալ, բայց, ավաղ...

Վահեն անսահման կապված էր քույրիկի ու նրա երկու երեխաների հետ, քրոջն էլ միշտ ասում էր՝ «հալալս, կեսս»: Չնայած, որ երկուսից կրտսերը Վահեն էր, բայց շատ հասուն էր, մայրիկի խոսքով՝ առհասարակ հասուն էր իր տարիքի համեմատ, ընկերություն էլ անում էր իրենից տարիքով մեծերի հետ: «Մի անգամ ուսուցչուհին ասաց, որ դասընկերների հետ չի շփվում, Վահեն էլ ինձ ասաց՝ մա՛մ ջան, ոնց որ երեխա լինեն, իրենց ի՞նչ բացատրեմ: Կռվել չէր սիրում՝ ինչի՞ կռիվ անեմ, լեզու ունեմ, կարող եմ խոսել, բացատրել: Վահեն կարողանում էր բոլորի հետ լեզու գտնել, ոնց ասում են՝ աստղով էր, մարդիկ սիրում էին իր հետ շփվել, իրեն ճանաչողները Վահեի շուրջն էին հավաքվում, ուզում իր հետ ընկերություն անել: Մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր: Տուն էր մտնում, և մեր տրամադրությունը միանգամից փոխվում էր, մեր տան ուրախությունն էր: Հիմա դպրոցում որևէ միջոցառում առանց Վահեի չի անցնում: Տնօրենն ասում է՝ երբ դուրս եմ գալիս, կարծես միշտ Վահեին իր տեղում կանգնած տեսնեմ»: Հիմա ծնողներին ապրելու ուժ տալիս են Վահեի քույրիկը և նրա երեխաները, կամ, ինչպես մայրիկն է ասում՝ «ուժ են տալիս, որ չխելագարվեմ»:

«Տղա թոռնիկս շատ նման է Վահեին, երբ տանը վազվզում է, կարծես վերադառնամ Վահեի մանկության տարիներ: Աղջիկ թոռնիկս շատ կապված էր քեռու հետ, ամեն անգամ կանգնում է նրա նկարների մոտ ու ասում՝ տատի՛կ, մի՛ լացիր, Վահեն ասել է, որ անպայման գալու է»: Իսկ Դիանան շարունակում է սպասել եղբոր զանգին. «Շատ կապված, ջերմ ու սիրով քույր ու եղբայր ենք եղել: Սեպտեմբերի 14-ին իմ ծննդյան օրն է, և ես սպասում էի իր զանգին, իր շնորհավորանքին, մինչև հիմա էլ սպասում եմ: Չնայած որ իրեն տեսել եմ, բայց սիրտս չի ուզում հավատալ, որ Վահես էլ չկա: Վերջին զանգի ժամանակ ասաց, որ բոլորիս սիրում է, որ մերոնց մենակ չթողնեմ: Ուզում եմ մի օր երազումս տեսնել իրեն, այնքան շատ հարցեր ունեմ, որոնց պատասխաններն ուզում եմ Վահեից լսել»:

Հ. Գ. - Վահե Կարապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական հերթապահություն» և «Մարտական ծառայություն» մեդալներով: Պարգևատրվել է նաև ԵԿՄ-ի կողմից: Հուղարկավորված է հայրենի Արաքս գյուղի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մերձմոսկվայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր Քրեական գործերի քննության համար ողջամիտ ժամկետներ կսահմանվեն Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Հունիսի 18-ին, 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ ԱՄՆ-ում ոստիկանությունը հրազենով սպանել է մեկ տարեկան տղայի Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԽաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկումՀունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու ԱՄՆ-ն կարող է կրկին հարված հասցնել Իրանին․ Թրամփ Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները