Հուլիսի 6-ից օգնության կարգով անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ս.թ. հուլիսի 6-ից օգնության կարգով կկազմակերպվի շաքարավազի ու ձեթի տրամադրում անչափահաս (հուլիսի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած) երեխա ունեցող ընտանիքներին։
Անչափահաս 1 երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կգ շաքարավազ և 0,5 լ ձեթ, հայտնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
«Նշված օգնությունը ստանալու համար խնդրում ենք անչափահաս երեխաների ծնողներից մեկին կամ միակ ծնողին կամ խնամակալին հուլիսի 6-ից ներկայանալ Ստեփանակերտ քաղաքի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ և 10-րդ դպրոցներ՝ իրենց և իրենց երեխաների անձը հաստատող փաստաթղթերի և հանրային ծառայությունների համարանիշների բնօրինակներով, ինչպես նաև ձեթի համար համապատասխան տարայով:
ԱՀ շրջկենտրոններում վերոնշյալ օգնությունը կտրամադրվի ս.թ. հուլիսի 7-ից՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ստորաբաժանումների կողմից։
ԱՀ շրջանների մյուս համայնքներում օգնությունը կկազմակերպվի համայնքների ղեկավարների միջոցով՝ հաջորդող օրերի ընթացքում»,– ասված է հաղորդագրության մեջ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



