Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Ռացիոնալ այլընտրանք այսօրվա իրավիճակին.

Վ. Օսկանյանը երեկ կոնցեպտուալ ձևակերպում տվեց Արցախի հարցին՝ այս պահի իրողություններից ելնելով.

1. Հնարավոր է արագ նվազագույնի հասցնել պատերազմի հնարավորությունը

2. Հնարավոր է փոխել բանակցությունների անհուսության բովանդակությունը։

Նա ձևակերպում է նաև նախապայմանները՝ տալ իրեն և մի խումբ դիվանագետների 100 տոկոսանոց լիազորություններ, և որ Ն. Փաշինյանը երեք ամիս ընդհանրապես չխոսի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ նախապայմանները չեն իրականացվելու, բայց դրանից կոնցեպցիայի արժեքը չի փոխվում։ Ավելին՝ ընդգծվում է անելիքի բովանդակությունը։

                                Այս պայմաններում մեր անելիքը

Այս բովանդակությունը կարող է դառնալ կոնսոլիդացիոն սոսինձ՝ Արցախի, Հայաստանի ռացիոնալ–ազգային հատվածի, հայկական աշխարհի ու նաև միջազգային հանրության համար, առաջին հերթին՝ միջնորդների։ Արեցինք սա՝ այս բովանդակությունը դառնալու է լուրջ խնդիր Ալիևի համար։

Արցախի հարցը այս պահին հանգում է երկու կետի.

ա/ Արցախի անվտանգություն

բ/ 120 հազար հայության՝ 21-րդ դարում ընդունված նորմալ ապրելու, կենսագործունեության միջավայր։

Ահա այս գործի հաջողության համար էլ կա կարևոր նախապայման. Արցախից և Արցախի հարցում պետք է լինեն բացառապես ռացիոնալ, գործնական ուղերձներ, մոտեցումներ։ Էմոցիան պետք է հասցվի նվազագույնի։ Էմոցիան միայն պետք է վերաբերի բլոկադայի թեմային։ Մնացած հարցերում՝ միայն ռացիոնալ առաջարկներ։

                                Ով ենք մենք՝ իշխանության այլընտրանքը

«Մենք» այս պահին իշխանություն չենք. սա իրողություն է, որն էապես դժվարացնում է մեր անելիքը։ Բայց սա չի նշանակում, որ այս փաստը փակում է բոլոր հնարավորությունները. Արցախը, 120 հազար արցախահայությունը և Հայաստանի գալիք հազարամյակների պատմությունը չեն կարող գերի լինել այս պահի ՀՀ իշխանություններին։

Այս առումով շատ կարևոր է ձևակերպենք, թե մենք ով ենք, սա չափազանց կարևոր հարց է։

Մենքը.

- Արցախն է, որից պետք է դուրս գան գրագետ, ռացիոնալ ձևակերպումներ։ (Արցախի իշխանությունները և Արցախի անվտանգության և զարգացման ճակատը՝ համագործակցելով)

- Արցախի շուրջ ձևավորվող շարժումը Հայաստանում. մենք ռևանշիստ չենք, մենք իրականությունից կտրված արկածախնդիրներ չենք։ Մենք կայուն խաղաղության կողմնակիցներն ենք՝ ազգային-ռացիոնալ պատկերացումներով։

- Հայկական աշխարհում նույն բովանդակությամբ կոնսոլիդացիայի պրոցեսը՝ նշված երկու կետի շուրջ։ Հայկական աշխարհ ասելով նկատի ունեմ ազդեցիկ հայեր, սփյուռքի կառույցների հետ գրագետ, համակարգված աշխատանքը, առաքելական եկեղեցի։

                                     Կարևոր գործերի ժամանակը

Վ. Օսկանյանը, որպես փորձառու դիվանագետ, սահմանափակվեց մակրո-ձևակերպումներով՝ ասելով այն, ինչը կարելի էր և պետք էր ասել հրապարակայնորեն։ Դրան պետք է հետևի կարևոր գործերի ժամանակը.

ա/ վերը նշված երկու կետերի (անվտանգություն և ապրելու միջավայր) շուրջ գրագետ քայլերի, առաջարկների, գաղափարների դետալային մշակում։

բ/ Արցախի և հայրենիքապահպանության գաղափարով նոր համահայկական պլատֆորմի ձևավորում՝ Արցախ, Հայաստանի ազգային–ռացիոնալ շրջանակներ, հայկական աշխարհի ազդեցիկ շրջանակներ։

Ադրբեջանն ուզում է, որ Արցախը դառնա ռուսական զորքով շրջապատված սև խոռոչ, անկյանք միավոր։ Ու ինքը միայն այդպես կարող է հաղթել։ Մեր խնդիրը հակառակն է՝ ունենալ անվտանգ ու նորմալ կյանքով ապրող Արցախ: Ա կետը գրագետ բովանդակությունն է, Բ-ն՝ ուղղակի այլընտրանք չունեցող մեխանիզմ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է։

Ես վստահ եմ՝ անենք ամեն հնարավորը և կտեսնենք, որ անսպասելի բացվում են նաև անհնարինի դռները։ Ուրեմն պետք է աշխատել»,-գրել է Հովհաննիսյանը:

Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին