ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը հաստատել է, որ հավակնում է ստանձնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան հաստատել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրությունը, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Ես ամբողջությամբ կենտրոնացել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունների թեմայի վրա: Ես ազգային պատասխանատվություն եմ զգում եւ այն, որ լավ նախադրյալներ ու հնարավորություններ ունեմ դրա համար: Ես ապացուցել եմ, որ կարողանում եմ շահել ընտրությունները»,- հունվարի 10-ին հայտարարել Է Բոկովան բուլղարական Nova TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բոկովան նշել Է, որ մշտապես աշխատել Է հանուն ազգային շահերի եւ իրեն դասել Է այն սերնդին, որը շատ բան Է արել Բուլղարիայի եվրոպական ապագայի համար:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը նաեւ հավելել Է, որ բուլղարական դիվանագիտությունը կկարողանա մեծ հաջողությունների հասնել, եթե ինքն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



