«Պուտին» ֆիլմի հեղինակը նշանակվել է ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալության գլխավոր տնօրեն է նշանակվել Անդրեյ Կոնդրաշովը։ Նրա նշանակման մասին հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնում է vedomosti.ru-ն։
2018 թվականին Կոնդրաշովը դարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղարը և նրա մասին ֆիլմ նկարահանեցլ է «Պուտին», ինչպես նաև «Վալաամ» ֆիլմերը ։ Դրանք հեռուստատեսությամբ ցուցադրվել են ընտրությունների ժամանակ։
Նրա մյուս ֆիլմերից են «Ղրիմ. ճանապարհ դեպի տուն», «Բերեզովսկի»:
2023 թվականի հունիսին Պուտինը հրամանագիր է ստորագրել Կոնդրաշովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին՝ հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման զարգացման գործում մեծ ծառայությունների և երկար տարիների բեղմնավոր գործունեության համար։