Արկադի Դումիկյանը երգել է Գոհար Ավետիսյանի 30-ամյակին
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը օրեր առաջ տոնել է որդու՝ Գասպարի 3-այակն, իսկ երեկ տոնել է իր 30-ամյակը:
Դիմահարդարը հրապարակել էր լուսանկարների շարք, որին կից գրել է. «Այսօր իմ 30-ամյակն է և բախտ է վիճակվել ծնվել հենց այս մարմնում: Ես չեմ նախանձում ոչ-ոքի, չէի ցանկանա լինել որևէ այլ մեկը, բացի ինքս ինձնից, իսկ դա շատ հաճելի զգացողություն է: Շնորհակալ եմ ծնողներիս կյանքիս համար, շնորհակալ եմ, որ ինձ հետ եք: Բոլոր երազանքները կատարվում են և երազեք մասշտաբային: Ես ձեզ սիրում եմ»:
Դիմահարդարը հարազատների և ընկերների միջավայրում տոնել է ծննդյան տարեդարձը, իսկ «Սթորի» բաժնում պատմել, որ իր համար կարևոր չէ ԶԼՄ-ների և հայտնիների ներկայությունը: Այնուամենայնիվ Արկադի Դումիկյանը ներկա է եղել ծննդյան արարողությանը՝ կատարելով իր հիթային երգերից մեկը: