Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նամակ ռուսաց թագավորին… որ ի՞նչ․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նամակ է գրել… Արություն Ադամովն, անկասկած, բազմապատիկ ավելի արժանիքներ ուներ, քան ունի Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը: Թե ինչ եղավ Արթին պապի՝ «ռուսաց թագավորին» նամակ գրելուց հետո, գիտեն բոլորը, ովքեր կարդացել են Բակունցի հանրահայտ գործը... գոնե դպրոցական ծրագրի շրջանակներում: Չենք կասկածում, որ Արայիկ Հարությունյանի նամակը շարադրողներն ինչպես հարկն է՝ կոնկրետ ու պերճախոս նկարագրել են այն ծանրագույն վիճակը, որի մեջ հայտնվել են Արցախի բեկորների վրա ծվարած մեր ավելի քան 100 հազար հայրենակիցները, որոնք արդեն կես տարուց ավելի է, ինչ Ադրբեջանի կողմից իրականացվող բլոկադայի պայմաններում են:

Վլադիմիր Վլադիմիրովիչը լենինգրադցի է, ուստի շատ լավ կհասկանա, թե ինչ ասել է՝ բլոկադա, չնայած՝ նա, առնվազն ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի մակարդակով, Արցախում տիրող վիճակի մասին տեղեկանալու համար ունի իր սեփական աղբյուրները: Եվ ամեն դեպքում, հարցն այստեղ Վլադիմիր Պուտինն ու նրա հնարավոր արձագանքը չեն: Հարցն այն է, թե որպես ի՞նչ է Արայիկ Հարությունյանը, որ համարվում է Արցախի նախագահը, նամակ գրել «ռուսաց թագավորին»: Անունն ի՞նչ է դրել, որ նման քայլ է կատարել, առանց… գնահատելու Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ուրանալու, Արցախը ադրբեջանական տարածք ճանաչելու մասին խայտառակ հայտարարությունը: Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին նշեց, թե այն իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանն ամենաուղիղ ձևով ու պաշտոնապես հայտարարում է, թե Արցախը ճանաչում է ադրբեջանական ու Ադրբեջանի կազմում, Պուտինը չէ, ուզում է՝ ԱՄՆ նախագահ Բայդենը լինի, եթե նույնիսկ շատ ուզենան էլ՝ ոչինչ չեն կաող անել:

Առավել ևս մի իրավիճակում, եթե դու, տվյալ դեպքում՝ Հարությունյան Արայիկը, բացարձակապես ոչինչ չի ասում Նիկոլ Փաշինյանին, կոնկրետ ու կոշտ չի գնահատում Արցախի հայությանը ցեղասպանության մատնելու մղում ունեցող փաշինյանական հայտարարությունը, ապա օտար տերությունների ղեկավարներին ուղղված ու հղված կոչերը, լինեն գրավոր, թե բանավոր, գրեթե ոչ մի արժեք ու ազդեցություն չունեն: Վերջին հաշվով, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն ու դրա աստիճանական խստացումը ուղիղ կերպով շաղկապված են Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին Պրահայում Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպման ժամանակ ընդունած պարտավորության, իսկ դրանից հետո, այս տարվա ընթացքում արած պաշտոնական հայտարարությունների հետ: Իսկ դրան գնահատական չտալով՝ «ռուսաց թագավորին» կամ թեկուզ՝ Հռոմի պապին նամակ գրելն ընդամենը «փիար» է, «բուռն գործունեության» ցուցադրություն, ուրիշ ոչինչ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՆախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայության«Դոմուս» ՓԲԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա Սողոմոնյան