Ռուսաստանի հետ Իրանում գազային հանգույցի ստեղծման շուրջ բանակցությունները շատ լավ են ընթանում. Իրանի նավթի նախարար
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում գազային հանգույցի ստեղծման շուրջ քննարկումներ են տարվում տարբեր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, ասել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին, որի փոխանցմամբ՝ Մոսկվա-Թեհրան բանակցությունները սկսվել են երկու ամիս առաջ: Այս մասին գրում է Mehr գործակալությունը:
«Մենք շատ լավ բանակցություններ ենք վարում Ռուսաստանի հետ Իրանում ազգային գազային հանգույցի (ստեղծման) շուրջ: Մենք ունենք գազի մեծ պաշարներ և դրա համար ենթակառուցվածքներ: Եվ բացի մեզնից, մեր հարևանները նույնպես ունեն գազի պաշարների առումով հիանալի ներուժ՝ Կատարը, Թուրքմենստանը: Այս գործոնները հիանալի հնարավորություն են ստեղծում Իրանը տարածաշրջանային գազային հանգույց դարձնելու համար»,- ասել է Օուջին ՕՊԵԿ-ի 8-րդ միջազգային սեմինարի շրջանակներում։
Օուջին հունիսի սկզբին ասել էր, որ Իրանը, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ, ձգտում է գազի հանգույց ստեղծել հարավային Բուշեհր նահանգի Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին: