Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը ՝ ահաբեկիչներին աջակցելու պատճառով։ Ստամբուլում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք աջակցել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Մենք հավանություն ենք տվել Ֆինլանդիայի անդամակցությանը, բայց մենք չենք կարող հավանություն տալ նրանց, ովքեր ողջունում են ահաբեկիչներին։ Մենք Շվեդիայից ակնկալում ենք ստանձնած պարտավորությունների կատարում», – նշել է նա։
Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում գործընկերների հետ քննարկել դաշինքին Շվեդիայի անդամակցության հետ կապված խնդիրները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



