Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ է «Հայաքվեն» դարձել իշխանությունների աչքի փուշը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հայաքվե» նախաձեռնությունը, որը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար, շարունակում է ստորագրահավաքի կազմակերպումը։ Եթե Հայաստանի 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքվի, ապա, Սահմանադրության համաձայն, հարցը պետք է մտնի Ազգային ժողովի օրակարգ: Բայց եթե խորհրդարանն այն չհաստատի, ինչը սպասելի է, քանի որ մեծամասնություն է կազմում ՔՊ-ն, ապա անհրաժեշտ կլինի 300 հազար անձի ստորագրություն՝ նախաձեռնության առաջարկած նախագիծը հանրաքվեի դնելու համար: Երկրորդ տարբերակն էլ ուղղակի սահմանադրական փոփոխությունների ճանապարհն է, որի համար անհրաժեշտ կարող է լինել 200 հազար ստորագրություն, որպեսզի ուղղակի հանրաքվեի միջոցով ընդունվեն այս կամ այն փոփոխությունները:

Ստորագրահավաքի անցկացումը ցույց է տալիս, որ հանրային հատվածը շատ ակտիվ է նախաձեռնությանը միանալու և սատարելու հարցում: Նույնիսկ մարդկանց հերթեր են գոյանում: Մյուս կողմից՝ քաղաքական ուժերի կողմից ևս յուրահատուկ հետաքրքրություն է նկատվում: Ուշագրավ է, որ «Հայաքվեին» միացան ինչպես արտախորհրդարանական ընդդիմությունը կազմող ուժերը, այնպես էլ խորհրդարանական ընդդիմությունը։ Այստեղ ուշագրավ է, որ այս նախաձեռնությունը փաստացի դարձավ այն եզակի հարթակներից մեկը, որը հնարավորություն է տալիս մի կողմ դնել ընդդիմադիր միավորների բոլոր տարակարծությունները ու կոնկրետ թեմայի շուրջ միասնականություն ցուցաբերել։ Ուստի նախաձեռնությունը կարող է ընդհանրապես խթան դառնալ, որպեսզի ընդդիմությունն ուղղակի միասնական ճակատով հանդես գա: Այսինքն` նախաձեռնության հետագա հաջողությունը կարող է նաև ինստիտուցիոնալ հիմքեր ապահովել ընդդիմադիր դաշտի որոշակի կոնսոլիդացիայի համար:

Սրան զուգահեռ իշխանությունները փորձում են նախաձեռնության համար տարբեր խոչընդոտներ հարուցել: Չնայած դրան, ստորագրահավաքը խափանել նրանց չի հաջողվում։ Եվ տեսնելով «Հայաքվեն» մեծ թափ է հավաքում, իշխանությունները փորձում են այն վարկաբեկել։ Մասնավորաբար, իշխանության ներկայացուցիչները և մերձիշխանական որոշ շրջանակներ սկսել են այնպիսի թեզեր շրջանառել, թե ստորագրահավաքը և նախաձեռնության նպատակների իրականացումը կարող են բերել նոր պատերազմի: Իբր դրա արդյունքում կարձակվեն Ադրբեջանի ձեռքերը, և թշնամին Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիա սկսելու հնարավորություն կստանա: Փաստացի իշխանությունները փորձում են հանրությանը վախեցնել նոր պատերազմով, ինչպես անում էին 2021 թվականի ընտրությունների ժամանակ, երբ երկընտրանքը ներկայացնում էին խաղաղության ու պատերազմի միջև։

Նույնիսկ դժվար է պատկերացնել, թե իշխանական այս քարոզչությունը ում համար է, գուցե միայն իրենց փոքրաթիվ կողմնակիցների, քանի որ դրանից ավելի անհեթեթ թեզ ներկայացնելը նույնիսկ անհնար է թվում: Բայց եթե առաջնորդվենք իշխանականների տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ նրանք ուղղակիորեն հաստատում են, որ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարելով, թե Արցախը Հայաստան է և վերջ, ուղղակի պատերազմ հրահրեց, քանի որ այդ հայտարարությունն Ալիևն օգտագործեց Արցախի դեմ ագրեսիա սկսելու համար: Իրականում այս մասին մեկ անգամ չէ, որ նշել են բազմաթիվ փորձագետներ։

Ինչ վերաբերում է բուն ստորագրահավաքին, ապա այստեղ գործ ունենք իրավական գործընթացի հետ, որը, շատերի կարծիքով, ընդհակառակը, կարող է միջազգային արենայում բավականին ուժեղ հաղթաթուղթ դառնալ Հայաստանի ու Արցախի համար՝ ցույց տալու հայ ժողովրդի միասնականությունն ու փաշինյանական պարտվողականության հետ անհամաձայնությունը։ Իսկ դա էապես կարող է ամրապնդել մեր դիրքերը: Ավելին, այդ միասնականությունը միայն կարող է էապես զսպել Թուրքիային ու Ադրբեջանին։

Առավել ևս, որ, ինչպես ժամանակն է ցույց տալիս, Հայաստանի գործող իշխանությունների պարտվողականության, զիջողականության ու վախվորածության հետևանքով Ադր- բեջանը նորանոր սադրանքների գնալու հակում ունի: Ավելին, որքան շատ է այդ վախվորածությունը, այնքան ագրեսիվ են թշնամու հայտարարություններն ու գործողությունները: Ուրեմն, ըստ իշխանությունների, ի՞նչն է հետ պահելու Ադրբեջանին ագրեսիայից, եթե ոչ գոնե Արցախի հարցում հայ ժողովրդի միակամությունը և միջազգային արենայում Հայաստանի ու հայ ժողովրդի դիրքերի ուժեղացումը:

Օրինակ՝ երբ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով հայտարարում է, թե իրենք խաղաղության են նախապատրաստվում, միթե դա հետ է պահում Ադրբեջանին սադրանքներից։ Իհարկե՝ ոչ։ Դեռ ավելին՝ Հայաստանից հնչող զիջողական հայտարարություններն ու ստեղծված իրավիճակի հետ հայ հանրության համակերպվելու մոտեցումներն ավելի են ոգևորում Բաքվին ու գրգռում նրա ախորժակը:

Մի խոսքով` պատերազմի թեման շահարկելն ուղղակի անհեթեթություն է։ Իրականում հարցի մեկ այլ կողմն է, թե ինչու է իշխանություններին այդքան անհանգստացնում «Հայաքվեի» ընդլայնումը: Խնդիրն այն է, որ նախ` դա հիանալի նախադեպ է ստեղծում իշխանություններին հեռացնելու հանրային միասնական օրակարգ ձևավորելու առումով:

Փաստը մնում է փաստ, որ ՀՀ իշխանությունները Արցախի ինքնորոշման և Հայոց ցեղասպանության հարցերում ուրացել են ու այլևս համահայկական շահերը չեն սպասարկում: Տեսնում ենք, թե ինչպես են նրանք մի կողմ նետում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հատուցմանը ձեռնամուխ լինելու մոտեցումները` նախընտրությունը տալով թուրքերի հետ «ախպերությանը»: Մյուս կողմից` Փաշինյանն անձամբ է հրաժարվում Արցախի ինքնորոշման իրավունքից՝ հայտարարելով, թե Արցախն Ադրբեջանի մաս է, և Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ Փաշինյանի հայտարարությունները քպական պատգամավորներն ու իշխանամերձ շրջանակները թութակի պես կրկնում են: Այսինքն՝ իշխանությունները լավ էլ գիտակցում են, որ «Հայաքվեի» նախաձեռնությունը հենց իրենց է վերաբերում, դրա համար էլ ամեն ինչ անում և անելու են խոչընդոտելու համար:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով