Երևանը հույս ունի բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆiarex.ru-ն «YNET. Երևանը հույս ունի բարելավել հարաբերությունները Իսրայելի հետ, և դա` չնայած նրան, որ Իսրայելը զինում է Ադրբեջանին» վերնագրով հոդվածում, հղում տալով Ynet պարբերականին, գրում է, որ մինչ քրիստոնյաները, այդ թվում՝ հայերը, հարձակումների են ենթարկվում Երուսաղեմում ծայրահեղական հրեաների կողմից, Հայաստանում Իսրայելով հիացած են և հույս ունեն ավելի լավ հարաբերությունների, չնայած այն բանին, որ իսրայելական զենքը մտնում է Ադրբեջան:
Խնդիրներ, սոցիալական կառուցվածք, արժեքներ, սփյուռք, տարածքային վեճեր և նույնիսկ էկզիստենցիալ սպառնալիքներ. այդ ամենը Հայաստանին նման է դարձնում Իսրայելին, կարծում է հրատարակությունը: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ կառավարության անդամներին ոգեշնչելու համար յուրաքանչյուր նախարարի նվիրել է «Ստարտափների ազգ» գիրքը, որը պատմում է Իսրայելի բարձր տեխնոլոգիաների ոլորտի վերելքի մասին:
Անկախ ազգային պետությունը հայերը համարում են վերապրած ազգային ողբերգություններից հետո ժողովրդի գոյատևման անհրաժեշտություն: Որոշ հայեր նույնիսկ ստեղծել են իրենց ծրագիրը՝ հետևելով իսրայելական «Birthright» ծրագրի օրինակին, որի նպատակն է հայկական արմատներ ունեցող մարդկանց դեպի երկիր գրավելը: Ամեն ոք, ով ունի առնվազն մեկ հայ պապ կամ մեկ տատ, իրավասու է քաղաքացիություն ստանալ Հայաստանում:
Թեև Երևանի պաշտոնյաները հասկանում են Իսրայելի համար Ադրբեջանի հետ հարաբերությունների կարևորությունը՝ կապված Իրանի սպառնալիքների հետ, նրանք հուսով են, որ Արևմուտքը և հատկապես ԱՄՆ-ը կլինեն Հայաստանի կողքին, և անհամբեր սպասում են Իսրայելի հետ ավելի սերտ հարաբերությունների և համագործակցության հաստատմանը: