Երևան, 17.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն. ՀայաՔվե»-ն ամփոփում է առաջին շաբաթվա արդյունքները

ՎԻԴԵՈ

«ՀայաՔվե»-ն որեւէ կերպ  չի կարող բերել պատերազմի, ընդհակառակը՝ «ՀայաՔվե»-ն  արժանապատիվ պայմաններով խաղաղություն է հաստատելու: Այս մասին այսօր՝ հուլիսի8-ին տեղի ունեցած ասուլիսին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը :

«Երբ որ դու գծում ես քո կարմիր գծերը, երբ որ դու ցույց ես տալիս քո ժողովրդի վճականությունը՝ պայքարել սեփական հիմնարար իրավունքների համար, սեփական հայրենիքի, սեփական  Սահմանադրության, սեփական հողի եւ ջրի, դա թշնամուն ցույց է տալիս, որ այս ժողովրդի հետ պետք չի գլուխ դնել, պետք չի գնալ պատերազմի, որովհետեւ արդյունքի չեն հասնի: Մենք այսօր ուղերձ ենք հղում Ալիեւին, նրա տիրոջը, որ Անկարայում է նստած, եւ նրանց կամակատարներին,որ նստած են Երեւանում, մենք այս գործընթացը սկսել ենք նրա համար, որ թույլ չտանք ձեզ պատերազմ հրահրել, դուք չեք կարող մեր վրա պատերազմով գալ, որովհետեւ դուք հասկանալու եք, որ այս պատերազմում հաղթելու շանս չեք ունենալու, ձեր դեմ այլեւս Փաշինյանը չի լինելու, այլ լինելու է հայ ժողովուրդը, որին դուք այլեւս չեք հաղթելու»,-ասաց նա:

Անդրադառնալով ստորագրահավաքի առաջին շաբաթվա արդյունքներին՝ Չալաբյանն ասաց, որ 5 աշխատանքային օրվա ընթացքում հավաքել է 14800 ստորագրություն, որից 10 հազարը հավաքվել է մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված կետերում, 4500 ստորագրություն հավաքվել է մարզերում, եւ 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային ստորագրության միջոցով:

«Սա առաջին շաբաթվա տվյալներն է, մենք դեռ 6 շաբաթ ունենք, եթե այս տեմպով շարունակենք, մենք կարող ենք կրկնակին հավաքել: Մենք շատ շնորհակալ ենք բոլոր  քաղաքացիներին եւ նորից ընդգծում ենք, որ սա քաղաքացիական նախաձեռնություն է եւ ստորագրելով որեւէ կուսակցության չեք ստորագրում, քանի որ սա կուսակցությունների հետ կապ չունի»,- ընդգծեց Չալաբյանը՝ նշելով, որ իրենց խնդիրն է հավաքել 50 հազար ստորագրություն:

«ՀայաՔվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն էլ նշեց, որ Երևանի երկու համայնքում գրեթե ամեն օր խնդիրներ են ունենում:

«Դրանք Ավան և Մալաթիա-Սեբաստիա համայնքներն են: Ես երեկ եղել եմ ավան համայնքում, թույլ չեն տալիս կամ առնվազն խոչընդոտում են այնտեղ իրազեկման ակցիա իրականացնել, նույնիսկ ստիպված եմ եղել ոստիկանությանը դիմել, այդպես էլ խնդիրը չի լուծվել, պատճառաբանում են, որ դուք կանգնում եք մեր խոտի վրա և այն փչացնում եք կամ կանաչապատման աշխատանքներին եք խանգարում: Մոտ երեք ժամ կանգնել եմ, այնտեղ որևէ կանաչապատման աշխատանք չի կատարվել», - նշեց նա:

Օդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankՈւսուցիչը իր կյանքի գնով փրկել է մի աղջկա՝ խեղդվելուցՃապոնիայի դեսպանատունը «շփոթվել է» ԱԳՆ կանչից հետո դեսպանի չներկայանալու պատճառի հարցում. Լավրով Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրելԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է Ռուսաստանում կարող են ռեկորդային քանակով բանկային մասնաճյուղեր փակվել․ Իզվեստիա ԶՊՄԿ-ի գործունեությունը՝ Սյունիքի տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչԱՄՆ-ը կhարվածի Օմանին, եթե վերջինս կանգնի ճանապարհին. Թրամփ Ուկրաինան հաղորդում է ռուսական նոր առաջխաղացման մասին ԱՄՆ-ը ոչ պաշտոնական ուղիներով կապի մեջ է ԻՀՊԿ-ի ղեկավարության հետ. Թրամփ Հայ-ռուսական հարաբերությունները գազի, ծիրանի և ձկան մասին չեն. դրանք անվտանգության մասին են. Մհեր ԱվետիսյանՇունը կատաղի հարձակվել և սպանել է իր տիրոջ հետ վիճող տղամարդունԱվետիք Չալաբյանը կալանքում գտնվում է արդեն 50 օր և իր հետ շփումը ընտանիքի համար ամբողջովին սահմանափակված էԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են երկարաձգել 60-օրյա hրադադարը. Al Arabiya Այսօրվա քաղաքական ռեժիմը ամեն ինչ անում է ազատ խոսքը, կարծիքը բանտելու համար. Արմեն ՄանվելյանՕմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ «Մեկ ամիս է ինչ բաժանվել եմ. ամեն օր նոր բաներ եմ լսում ու ավելի եմ ապշում. մի հավատացեք ամեն մեկի ասածին». 1 տարի առաջ Լոս Անջելեսում ամուսնացած Արմեն Պետրոսյանի դուստրն ամուսնալուծվել էԱզատ խոսքը մեր երկրում դարձել է պատժի մեթոդ դատաիրավական համակարգի համար. Նարե ՍիմոնյանԱրամ Հովհաննիսյանը նշանակվել է Ռազմական ոստիկանության պետ «Սամվել Կարապետյանի կենսագրությունն այն մասին է, թե ինչպես կարող է մարդ ՀՀ սահմաներից դուրս դառնալ միլիարդատեր և այդ գումարը օգտագործել ի բարօրություն Հայաստանի». Արամ Վարդևանյան Կյանքից հեռացել է Սաթենիկ ՄելիքյանըԱզատության պողոտայում խողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է երթևեկելի հատված Ձեր չատից խոսեք, որը հրապարակվեց. Ապահովեք իմ մուտքը ՀԷՑ, դա ձեզ կապացուցեմ. Դավիթ Ղազինյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկ ունեցողներ էլ կան... 8-րդ գումարման ԱԺ-ն ե՞ք ուզում դարձնել. Նարեկ Կարապետյան Կարծում եմ՝ մենք պետք է թիրախային լիկվիդացnւմներ իրականացնենք Գազայում՝ ամեն գիշեր nչնչացնելով 30-40 մարդու. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Բարեկրթությունը վերջին օրերին դարձել է արտարժույթ`մեզ որևէ մեկը չի կարող դուրս շպրտել կամ ներս բերել. Մամիկոն Ասլանյան Թքելու մասին գոնե չպետք է խոսի իշխանության որևէ ներկայացուցիչը. Արամ Վարդևանյան 16-ամյա աղջիկը դանակով հարձակվել է 9 և 16 տարեկան երկու քույրերի վրա Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի նկատմամբ վերջին 50 տարվա ընթացքում հանգեցրել է միայն երկկողմ թշնամանքի nւժեղացմանը. Բաղայի