Ռուսաստանում կրկնապատկվել է Су-34 և Су-35 կործանիչների արտադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանում կրկնապատկվել է Су-34 և Су-35 բազմաֆունկցիոնալ կործանիչների արտադրությունը, գրում է Gazeta-ն։
«Մենք կրկնապատկեցինք մարտական ինքնաթիռների քանակը, որոնք տրամադրում ենք պաշտպանության նախարարությանը: Դրանք են՝ Սու-30, Սու-34, Սու-35 կործանիչները»,- ասել է Rostec-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Արտյակովը։
Նրա խոսքով՝ բազմաֆունկցիոնալ կործանիչները շատ արդյունավետ են գործում շփման գծում և օգնում են հատուկ ռազմական գործողության առաջադրանքների կատարմանը։
Արտյակովը հավելել է, որ Rostec-ն արտադրում է «Կինժալ» հիպերձայնային համակարգերը անհրաժեշտ ծավալներով։
Նա նաև ընդգծել է, որ դրանք խոցելն անհնար է։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



