Վրաստանում երեք մարդ Է ձերբակալվել ցեզիում վաճառելու փորձի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Պետական անվտանգության ծառայությունը հայտարարել Է երեք մարդու ձերբակալման մասին՝ ցեզիում-137 ճառագայթաակտիվ նյութի ապօրինի ձեռքբերման եւ վաճառքի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածները «Թբիլիսիում փորձել են 100 հազար դոլարով իրացնել ճառագայթաակտիվ նյութը»: Հետաքննությունը պարզել Է, որ հանցագործների խումբը ցեզիում-137-ը ձեռք Է բերել ապօրինաբար, նյութը պահվել Է առանց անվտանգության կանոնների պահպանման:
Պետանվտանգության ծառայությունը շարունակում Է գործի հետաքննությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



