Ընտրությունը վատ իշխանության լավ պատիժ է. «Թարմ ուղեղով»
ՎԻԴԵՈ«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Վերջին ժամանակներս յուրահատուկ «մոդա» է դարձել քննադատել ժողովրդին, որ այս չի անում, կամ այն չի անում, իբրև թե ճիշտ չի արձագանքում մարտահրավերներին։
Կատեգորիկ սխալ մոտեցում է: Պետք է հաշվի առնել, որ այս նույն ժողովրդին բազմիցս մոլորեցրել են, պարզ ասած, խաբել են, և այդ առումով եղած արձագանքը տրամաբանական է և բնական:
Ժողովրդի հետ պետք է անկեղծ խոսել, բացատրել, հիմնավորել ու ռեալ այլընտրանք ցույց տալ: Նաև՝ մարդիկ պետք է համոզվեն, որ իրենց վերաբերմունքը ապիկար իշխանությունների նկատմամբ ընտրություններում նրանց պատժելը պետք է լինի, որ դա է ամենաիրական և իրականանալի ճանապարհը հարցերի լուծման:
Մենք այս ճանապարհով ենք գնում, և համոզված եմ՝ սա դեպի հաղթանակ տանող ճանապարհն է:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



