Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ավելի արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, բայց քաղաքացիները պայքարի ու կոշտ հակազդեցության ուղերձ կստանան». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաստաբանները, որոնք փաստաբանական համայնքի նկատմամբ բռնություններ գործադրելու դեպքերի առնչությամբ գործողություններ են սկսել, շարունակում են հուլիսի 11-ից սկսած գործադուլը։ Ըստ հայտարարության, այն կավարտվի այսօր՝ հուլիսի 13-ին։ «Փաստը» իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանի հետ զրույցում անդրադարձել է պահանջներին, հետագա գործողություններին։

«Դեռ հունիսի կեսերին ձևակերպվեցին հետևյալ պահանջները՝ պատժի ենթարկել փաստաբանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանության ծառայողներին, երկրորդ պահանջն էր դիտարկել կարգապահական պատասխանատվության հարցն այն դատախազի նկատմամբ, որը, փոխանակ հակառակ կերպ վարվեր, բռնության ենթարկված փաստաբանի նկատմամբ էր քրեական հետապնդում հարուցել՝ չտեսնելով, որ խոշտանգման փաստ է տեղի ունեցել։ Երրորդ պահանջը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը դիտարկելն էր այն քննիչի նկատմամբ, որը, փոխանակ հակառակն աներ, քրեական վարույթ էր նախաձեռնել հենց փաստաբանի նկատմամբ։ Բացի այդ, մյուս պահանջով նշել էինք ոստիկանության կենտրոնական բաժնի պետի պաշտոնավարման հարցը դիտարկելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեպքը տեղի էր ունեցել իր պատասխանատվության ներքո, իր կողմից ղեկավարվող ոստիկանական բաժանմունքում»,-նշեց Ռ. Մելիքյանը։

Նա փաստաբանների պահանջները թիրախային, համաչափ և ողջամիտ գնահատեց։ «Առաջին գործադուլի օրվա դրությամբ որևէ առաջընթաց չկար։ Ու քանի որ պահանջները չբավարարվեցին, դրանք խստացվեցին, ու դրվեց ՀՀ ոստիկանապետի հրաժարականի պահանջը, որովհետև ոստիկանության համակարգի վիճակը նրա ընդհանուր պատասխանատվության ներքո է։ Այնուհետև որոշակի առաջընթաց նկատվեց։ ԱԱԾ-ն սկսեց իրականացնել վարույթը, ոստիկաններից երկուսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Ընդ որում, այն հարուցվել է ճիշտ՝ խոշտանգման հոդվածով։ Այս հոդվածը, կարծեք թե, վերջին տարիներին ոստիկանների նկատմամբ չի կիրառվել»,ասաց իրավապաշտպանը՝ նշելով, որ սա առաջընթաց է համարում։

«Երկրորդ առաջընթաց քայլը շատ գործընկերների կողմից քննադատվեց, բայց ես կարծում եմ, որ հուլիսի 11-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումը որոշակի դրական կողմեր ուներ։ Մասնավորապես այն տեսանկյունից, որ այդ հանդիպման բովանդակությունը վերաբերում է նաև ոստիկանության հավաստիացումներին առ այն, որ նրանք նաև ծառայողական քննության գործիքներ կկիրառեն։ Անձամբ ես ծառայողական քննության գործիքից մեծ սպասելիքներ չունեմ, դժվար է ասել, որ այն պիտանի է նման դեպքերի համար։ Ծառայողական քննության շրջանակում ոստիկաններին կանչում են, հարցումներ են անում, և եթե առկա են տեսագրություններ, վերցնում են դրանք։ Որքան հասկացա, տեսագրություններ առկա չեն, և հետևություններ անելը մի քիչ դժվար է, որովհետև բռնության ենթարկված փաստաբանից անգամ բացատրություն չեն վերցրել։ Մեծ հաշվով՝ այդ գործիքի արդյունավետությունը ես կասկածի տակ եմ դնում։ Միևնույն ժամանակ, հանդիպմանը մասնակցած փաստաբանների ներկայացուցիչները՝ պարոն Բաբայանը և պարոն Զոհրաբյանը, հանդիպման ժամանակ, համենայն դեպս, խնդիրը լուծելու իրական պատրաստակամություն են զգացել»,-ասաց նա։

Իսկ թե ինչո՞ւ այդ դեպքում փաստաբանները չեն դադարեցնում բողոքի գործողությունը, Ռ. Մելիքյանը նշեց. «Մեր պահանջների շատ փոքր մասն է բավարարված, բաց է մնում քննչական մարմինների, դատախազության հարցը։ Այն պաշտոնատար անձինք, ովքեր պատշաճ չեն իրականացրել իրենց լիազորությունները և, առանց խորամուխ լինելու, իրական հանցանք կատարածների փոխարեն քրեական պատասխանատվության են կանչել փաստաբանին, որոշակի կարգապահական արձագանքի պետք է արժանանան, ինչը շատ կարևոր է»։

Հարցին՝ որևէ պաշտոնյայի հրաժարականի պահանջը, անգամ հրաժարականին հասնելը ինչ-որ իրավիճակ փոխելո՞ւ է թեկուզ և լոկալ համակարգում, երբ իշխանության կողմից կա հստակ տարվող գիծ նաև դատաիրավական համակարգի նկատմամբ, Մելիքյանը պատասխանեց. «Իմ անձնական մոտեցումը, որը, կարծում եմ, հայտնի է, հերթական անգամ կարող եմ ասել։ Նմանատիպ հարցերը քաղաքական բնույթ են կրում՝ քաղաքական իշխանության սխալ կառավարման արդյունքում՝ ելնելով նրանց դիտավորությունից կամ անկարողությունից։ Այս տեսանկյունից հարցը քաղաքական է, և իրական պատասխանատուն ամենաբարձր օղակում է գտնվում։ Բայց ասել, որ մեր՝ բավականին մասշտաբային գործողությունների արդյունքում ձևակերպվող որոշակի քայլերը հետևանք չեն ունենա հետագայի համար, կարծում եմ, սխալ կլինի, որովհետև առնվազն մարդիկ կտեսնեն, որ եղավ կոշտ հակազդեցություն, դրա արդյունքում եղան պաշտոնանկություններ, պատասխանատվության միջոցներ կիրառվեցին։ Խնդիրն ամբողջ ծավալով, վստահաբար, չի լուծվի, բայց կարծում եմ, որ որոշակի առաջընթաց կլինի»։

Ըստ Ռ. Մելիքյանի, որոշակի առաջընթաց կարող է լինել ինստիտուցիոնալ մեխանիզմների տեսանկյունից։ Նա այս առումով շեշտեց հուլիսի 11-ին փաստաբանների և ՆԳ նախարարի հանդիպման մասին, որտեղ ոստիկաններից և փաստաբաններից կազմված հանձնախումբ ստեղծելու համաձայնության էին եկել։ «Հանձնախումբը կարող է որոշակի խնդիրներ լուծել։ Այն կարող է փաստաբանների պահանջներին լեգիտիմություն տալ այն տեսանկյունից, որ փաստաբանները, ունենալով այդ ձևաչափը, հնարավորություն կունենան խնդիրների լուծմանը շատ ավելի արագ հասնել, իսկ չլուծելը շատ արագ որպես խախտում ձևակերպել։ Սա որոշակի առաջընթաց կարող է ապահովել, բայց, իհարկե, իմ անձնական կարծիքով, խնդրի բուն լուծում համարվել չի կարող։ Խնդիրը վերջնական լուծելու համար շատ ավելի արմատական փոփոխություններ են անհրաժեշտ։ Որոշակի տեղաշարժ, այդուհանդերձ, ըստ իս, կլինի։ Եվ ամենակարևորը՝ քաղաքացիներն ուղերձ կստանան՝ եղավ պայքար, եղավ կոշտ հակազդեցություն, կոշտ հակազդեցությունը որոշակի արդյունքներ տվեց»,-հավելեց նա։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. Չալաբյան