Մեր ուսանողների, երիտասարդների հետ հերթական կարևոր ու բովանդակային հանդիպումներից մեկն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում. Մանե Թանդիլյան
ԲԼՈԳ«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Նրանք մեր կարող ուժն են, մեր լավագույն ներկան, ու լավագույն ապագան։ Նրանք փոփոխության կրող են ու փոփոխություններ թելադրողը։
Իսկ այն մարդիկ, որոնք կարծում են, որ երիտասարդների վրա հույս դնել չի կարելի, պարզապես չեն էլ փորձել խոսել, շփվել, ուղղակի լսել այս պայծառ ու վառ անհատականություններին։ Բայց ես վստահ եմ՝ հետայսու նաև վերահաստատվեց իմ այն համոզմունքը, որ երիտասարդների հետ խոսելու շատ բան կա, նրանցից լսելու՝ առավել ևս։
Մեր ուսանողների, երիտասարդների հետ հերթական կարևոր ու բովանդակային հանդիպումներից մեկն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում, քննարկեցինք առաջնորդության, քաղաքականության մեջ ակտիվ ներգրավվելու, որոշումների կայացման գործում մասնակցություն ունենալու և սեփական ճակատագիրը սեփական ձեռքերում վերցնելու կարևորությունը։
Շնորհակալ եմ այն ոգեշնչման համար, որը փոխանցեցիք, սիրելի՛ երիտասարդներ։ Լիահույս եմ, որ ապագայում անպայման տեսնելու եմ ձեզնից շատերին՝ որպես կոլեգաներ, ինչու ոչ՝ նաև որպես գաղափարակիցներ։
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



