Շվեդիայի ոստիկանությունը թույլատրել է Իսրայելի դեսպանատան մոտ այրել Թորան և Աստվածաշունչը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ստոկհոլմի ոստիկանությունը թույլ է տվել հուլիսի 15-ին Իսրայելի դեսպանատան մոտ հանրահավաք անցկացնել, որում տեղի կունենա սուրբ գրքերի՝ Թորայի և Աստվածաշնչի այրում, հայտնում է Շվեդական ռադիոն։
«Մարդը, ով ցանկանում է այրել Թորան, ինչպես նաև Աստվածաշունչը Իսրայելի դեսպանատան մոտ, ստացել է հրապարակային ակցիա անցկացնելու թույլտվություն»,- ասվում է հաղորդագրությունում։
Շվեդիայում Իսրայելի դեսպանը դատապարտել է նման գործողություն իրականացնելու տղամարդու մտադրությունը, կոչ արել Ստոկհոլմին կանխել ատելության գործողությունները և ասել, որ նրան ուշադիր հետևում են իսրայելական լրատվամիջոցները։
Ոստիկանությունը, մինչդեռ, շեշտել է, որ հրապարակային ակցիաներ կազմակերպել ցանկացողները պետք է ոստիկանությունից թույլտվություն ստանան, սակայն ոստիկանությունը սուրբ գրքերն այրելու թույլտվություն չի տալիս։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ակցիայի համար դիմել է 30-ամյա մի տղամարդ։ Նա այն անվանել է «խոսքի ազատության խորհրդանշական հավաք»: