Վրաստանում լեհ բժշկին կասկածել են Սաակաշվիլիի անալիզների նմուշն իր հետ տանելու փորձի մեջ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի ուսումնասիրություն կատարած լեհ բժիշկներից մեկը փորձել է Թբիլիսիի Vivamed մասնավոր կլինիկայից, որտեղ գտնվում է քաղաքական գործիչը, գաղտնի տանել նրա անալիզների նմուշը։ Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը, հաղորդում է Sputnik Վրաստանը։
Գործակալությունը նշել է, որ լեհ բժիշկների այցելության ժամանակ «անհասկանալի միջադեպ» է տեղի ունեցել։
«Բժիշկը դատապարտված Միխայիլ Սաակաշվիլիից վերցված նմուշը փաթաթել է թղթի մեջ և փորձել է, կոշիկի մեջ թաքցնելով, տանել այն իր հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
Արդարադատության նախարարությունը հրապարակել է համապատասխան կադրերը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



