Չինաստանում մանկապարտեզի դաստիարակչուհուն մահապատժի են ենթարկել երեխաներին թունավորելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հենանի նահանգի Ցզյաոցզո քաղաքի ժողովրդական դատարանը հաստատել է, որ մահապատժի է ենթարկվել մանկապարտեզի նախկին դաստիարակչուհին, որը 25 երեխաների թունավորել է նատրիումի նիտրիտով։ Այդ մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից:
2019 թվականի մարտին Ցզյաոցզո քաղաքի մանկապարտեզներից մեկում արձանագրվել էր սննդային զանգվածային թունավորում։ Հետաքննությունից հետո ոստիկանությունը պարզել էր, որ դաստիարակչուհի Վան Յունը նախադպրոցական երեխաների շիլային նատրիումի նիտրիտ է ավելացրել։ 25 երեխաներ տուժել էին, թունավորվածներից մեկը 10 ամսվա բուժումից հետո մահացել էր:
Հանցագործության շարժառիթ էր դարձել մանկապարտեզի գործընկերոջ հետ ընդհարումը։
Քննիչները պարզել են նաև, որ 2017 թվականին կինը կենցաղային վիճաբանության պատճառով ամուսնու ըմպելիքի մեջ նատրիումի նիտրիտ էր լցրել, ինչի հետևանքով նա միջին ծանրության թունավորում էր ստացել։
Թունավորողին հուլիսի 13-ին մահապատժի են ենթարկել: