«Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպանը տեղափոխվեց ռուսական թիմ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ուրարտուի» նիգերացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հեռացավ թիմից։ Ակումբը համաձայնեցրել է Իվուի տեղափոխությունը Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Կազանի «Ռուբինի» կազմում։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
23-ամյա ֆուտբոլիստը «Ուրարտուում» էր 2020 թվականի օգոստոսից։ Նա երևանյան թիմի կազմում 3 մրցաշրջան անցկացրեց՝ մասնակցելով 97 պաշտոնական հանդիպման և խփելով 8 գոլ, իսկ 2022/23 մրցաշրջանում թիմի հետ դարձավ Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր։
Նիգերացի կիսապաշտպանն այս տարի հրավիրվեց նաև Հայաստանի ազգային հավաքական ու այնտեղ իր նորամուտը նշեց ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



