Ռոբերտ Արզումանյանը ԱՄԷ-ում մասնակցում է «Ամկար»-ի ուսումնամարզական հավաքին
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը Պերմի «Ամկար» թիմի հետ մեկնել է Միացյալ Արաբական Էմիրություններ, որտեղ կանցկացվի թիմի այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամկարի» մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, ուսումնամարզ ական հավաքը կշարունակվի մինեւ հունվարի 31-ը: Հավաքի ընթացքում ռուսական թիմը մի շարք ընկերական հանդիպումներ կանցկացնի: Մասնավորապես, հունվարի 22-ին «Ամկարը» կհանդիպի Տաշկենտի «Բունյոդկորի», հունվարի 23-ին Տաշկենտի « Պախտակորի» , հունվարի 26-ին հարավկորեական « Չոնբոկ հենդե Մոթորսի», հունվարի 30-ին եգիպտական «Զամելեկի» հետ:
Ռուսական ակունբի գործագիր տնօրեն Իգոր Ռեզվախինը չի բացառել, որ Ռ.Արզումանյանը ձմռանը կլքի թիմը:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



