Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ուղիղ մեղադրանք էր Փաշինյանին առ այն, որ վերջինս Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք․ Արտակ Զաքարյան

ԲԼՈԳ

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նախորդ շաբաթ Բրյուսելում, Փաշինյանի և Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության, դրան զուգորդած ՌԴ ԱԳՆ հաղորդագրության և Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի վերաբերյալ հակիրճ կարող եմ ասել հետևյալ.

1. Նիկոլը՝ հավատարիմ մնալով իր ստահոդ, ապազգային քաղաքականությանը, ի հեճուկս հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքի, ոտնահարելով ՀՀ կառավարության 2021-26թթ. ծրագիրը, ՔՊ 2021թ. նախընտրական ծրագիրը, ինչպես նաև հակասելով իր իսկ նախընտրական խոստումներին՝ հերթական (երրորդ) անգամ Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք:

Հարկ է ի նկատի ունենալ, որ սա ոչ թե պաշտոնական Երևանի անունից ստորագրված և վավերացված փաստաթուղթ է, այլ բացառապես ՀՀ կապիտուլյանտ վարչապետի անձնական “նախաձեռնության” վրա հիմնված հայտարարություն: Այն չի կարող հանդիսանալ իրավական հիմք՝ Արցախի ապագա կարգավիճակի հարցը անտեսելու և Արցախի բնակչության ինքնորոշման միջազգային իրավունքի հետագա իրացումը բացառելու համար:

2. ԵՄ “միջնորդական” նախաձեռնությունը պետք է բխեր 2017թ. ստորագրված և ԵՄ անդամ բոլոր երկրներում վավերացված ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ոգուց և պահանջներից՝ համաձայն որի ԵՄ-ն հանձնառել է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում (այն դեյուրե գոյություն ունի) արված և հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր սկզբունքներին: Ըստ CEPA-ի, այն հենված պետք է լինի նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված՝ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման սկզբունքի վրա: Սա նշանակում է, որ ԵՄ անունից հանդես եկող Շառլ Միշելի նախաձեռնությունը և հայտարարությունները ևս հակասում են ԼՂ հակամարտության կարգավորման ԵՄ պաշտոնական հանձնառություններին: ԵՄ հովանու ներքո տարվող նմանատիպ գործընթացը չի կարող հանգեցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը և չի բերելու տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատմանը: Այն հանգեցնելու է Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումների, հումանիտար ճգնաժամի անմարդկային ծանր հետևանքների, որի կանխարգելման համար ԵՄ-ն չի ցանկանում կիրառել գործուն միջազգային երաշխիքներ ու մեխանիզմներ:

Հասկանալի է, որ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները, իրենց մերկանտիլ անձնական և խմբային շահերից ելնելով, այս պահին օգտագործվում են Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ որպես ՌԴ տարածաշրջանային շահերի դեմ ուղղված գործիք՝ որտեղ ԵՄ-ն զբաղվում է աչքակապությամբ և անտեսում է Արցախի ու հայ ժողովրդի օրինական շահերը: Նույն կերպ օգտագործվում է նաև Ադրբեջանի բռնապետական ռեժիմը:

3. ՌԴ ԱԳՆ հայտարարությունն ուղիղ մեղադրանք էր Փաշինյանին առ այն, որ վերջինս Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, որով արմատապես փոխվել են հիմնարար դրույթները, որի պայմաններում 2020թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրվել էր եռակողմ հայտարարությունը: ՌԴ ԱԳՆ-ի մտահոգությունն իհարկե հասկանալի է, սակայն պետք է նաև արձանագրել, որ Նիկոլն իր բանավոր հայտարարություններով չի արտացոլում հայ ժողովրդի հավաքական կամքը, չունի որևէ իրավա-քաղաքական հիմք և լեգիտիմ իրավունք՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու համար: Իսկ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը (որքան էլ այն Հայաստանի համար ունենա կապիտուլյացիոն բնույթ) որևէ կերպ չի ենթադրում, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում: Այո՛, այսօր շատ կարևոր է, որպեսզի գործնական ջանքեր գործադրվեն Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, Արցախում խորացող հումանիտար ճգնաժամը կանխելու և քաղաքացիների բնականոն կյանքի տարրական պայմաններն ապահովելու համար: ՌԴ ԱԳՆ-ն արդարացիոներն նշել է նաև, որ չի կարելի ԵՄ հովանու ներքո իրականացված հայտարարություններից հետո ստեղծված իրավիճակի համար, մեղքը բարդել երրորդ երկրների վրա:

4. Հետաքրքրական էր նաև այն, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն, անմիջապես արձագանքելով ՌԴ ԱԳՆ-ին, իր հիասթափությունն էր հայտնել, որ ի տարբերություն Նիկոլի, ՌԴ ԱԳՆ-ն ավելի մտահոգ է Արցախում ստեղծված ներկա հումանիտար աղետով, միջանցքը բացելու համար Ադրբեջանին ուղղված անհապաղ պահանջով և Արցախն Ադրբեջան համարելու՝ Նիկոլի բանավոր հայտարարություններով: Փաստացվի ստացվել է այնպես, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունն աջակցություն էր Նիկոլ Փաշինյանին և թաքնված մեղադրանք Ռուսաստանի Դաշնությանը: Ընդ որում, Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրում է ոչ թե Արցախի ժողովրդին ամենադաժան զրկանքների ենթարկած իր երկրին, այլ եռակողմ հայտարարությունը ստորագրած մյուս կողմերին:

Այսքանից հետո դեռ Հայաստանի այսպես կոչված կառավարիչները առիթ են փնտրում նախկիններին մեղադրելու՝ իբրև թե բանակցային վատ ժառանգության համար: Այն ինչ կարողացել են անել նախորդ նախագահներն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և դրա միջազգային ամրագրման համար՝ առավել քան ակնհայտ է ու բավարար: Իսկ այն, թե որքան ապաշնորհ ու դավադիր քաղաքականություն է իրականացրել գործող ռեժիմը՝ նույնպես առավել քան ակնհայտ է ու բավարար փաստարկված»:

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ