«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երիտասարդական թևի ներկայացուցիչներն արգելափակել էին Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհը. Ռուբեն Վարդանյան
ԲԼՈԳ«Մենք ենք մեր սարերը» գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման երիտասարդական թևի ներկայացուցիչներն ու բազմաթիվ արցախցիներ այսօր արգելափակել էին Ակնա (Աղդամ)- Ստեփանակերտ ճանապարհը՝ ցույց տալով, որ իրենց համար անընդունելի է որևէ կարմիր գծի խախտում և որ իրենք պատրաստ են դիմակայել ցանկացած մարտահրավերի՝ հանուն ազատ, անվտանգ, երջանիկ ու հայկական Արցախի:
Այդ ճանապարհի օգտագործման մասին հայտարարություն անողներն ակնհայտ է, որ սպասարկում են Ադրբեջանի շահերը: Եթե նրանց իսկապես հետաքրքրեր արցախահայության ճակատագիրը՝ այս ճանապարհի փոխարեն նրանք օր առաջ կպահանջեին հումանիտար օդային միջանցք բացել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լաչինի միջանցը արգելափակելու և 120 հազար մարդու հումանիտար աղետի մեջ պահելու համար:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



