Հաջորդ շաբաթ Թուրքիայի իշխանությունները կսկսեն Ստամբուլը նախապատրաստել հնարավոր երկրաշարժին․ երկրի նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի բնապահպանության և քաղաքաշինության նախարար Մեհմեդ Օժասեքին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ իշխանությունները կսկսեն Ստամբուլը նախապատրաստել հնարավոր երկրաշարժին։ Այս մասին գրել է ТАСС-ը։
Սեյսմոլոգներն ավելի վաղ զգուշացրել էին Ստամբուլում ցնցումների վտանգի մասին։
«Մենք հանդիպել ենք Էքրեմ Իմամօղլուի (Ստամբուլի քաղաքապետ - Tert.am) և շրջանների ղեկավարների հետ Ստամբուլում հնարավոր երկրաշարժի վերաբերյալ, մենք սկզբունքային համաձայնության ենք եկել։ Սկսում ենք աշխատանքը հաջորդ շաբաթ»,- ասել է Օժասեկին մամուլի ասուլիսում (մեջբերում է ՏԱՍՍ-ը):
Նրա խոսքով՝ Ստամբուլում կա 5 միլիոն 800 հազար շինություն։ Դրանցից 1․5 միլիոնը ռիսկային գոտում է, 600 հազարը՝ բարձր ռիսկային գոտում։ Նախարարը չի ներկայացրել երկրաշարժի նախապատրաստման մանրամասները։